Թուրքական սփյուռքի անդամները պահանջում են Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Թուրքական սփյուռքի ներկայացուցիչները (Եվրոպայի խաղաղության դեմոկրատական մեջլիսի (ABDEM) անդամները) այսօր Երևանում կայացած ասուլիսին հայտարարել են, որ ապրիլի 24-ին այցելելու են Ցեղասպանության հուշահամալիր և հայտարարությամբ են հանդես գալու՝ պահանջելով Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
-Խաղաղության համար ենք այստեղ և կուզենք, որ այս հարցը խաղաղությամբ լուծվի: Ցեղասպանություն ապրած բոլոր ժողովուրդները մեզ համար կարևոր են: Մենք ուզում ենք, որ Հայոց ցեղասպանության իրողությունն ամեն տեղ ասվի և ամեն տեղ ճանաչվի,-ասել է կազմակերպության անդամ, ազգությամբ քուրդ, Ֆրանսիայի քաղաքացի Րոժդա Յիլդիրիմը՝ ընդգծելով, որ իրենք չեն պատկերացնում ժողովրդավար Թուրքիա՝ առանց Հայոց ցեղասպանության ճանաչման:
Բանախոսը նշել է, որ 2013-ին Եվրոպայում հիմնադրված իրենց կազմակերպությունը կապ չունի թուրք կառավարության հետ: Մեջլիսի բոլոր անդամները թուրքական արմատներ ունեն և գաղթել են Եվրոպա: Կազմակերպության կենտրոնը Գերմանիայում է, բայց բոլոր երկրներում խմբեր ունեն և ավելի քան 1 մլն անդամներ:
Ասուլիսին ներկա, ազգությամբ թուրք և Թուրքիայի քաղաքացի Ալիէքբաֆ Փեկթաշն էլ, նշելով, որ կողմ է հայերի պահանջներին, ընդգծել է՝ Թուրքիայի Հանրապետությունը պետք է ներողություն խնդրի հայերից: