Լրահոս

22.04.2014 20:43


Մոլդովայում մշակվում է ռուսական հեռուստաալիքների հեռարձակումն արգելող օրինագիծ

Մոլդովայում մշակվում է ռուսական հեռուստաալիքների հեռարձակումն արգելող օրինագիծ

Մոլդովայի կառավարությունը հավանություն է տվել ռուսական հեռուստաալիքներն արգելելու օրենսդրական նախաձեռնությանը: Երկրի խորհրդարանում իշխող մեծամասնությունը ներկայացրել է համապատասխան օրինագիծը: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:

Նման քայլի պատճառը հանդիսացել է ռուսական ԶԼՄ-ի «հսկայական տեղեկատվական արշավը»։

«2013 թ. ամառվանից մոլդովացիներին ակտիվորեն ներկայացվում է եվրաինտեգրման այլընտրանքը։ Եվ դա այն ժամանակ, երբ մենք բռնել ենք եվրաինտեգրման ուղին՝ որպես արտաքին և ներքին քաղաքականության բացարձակ առաջնահերթություն»,–հայտարարել է Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նատալյա Գերմանը՝ նշելով, որ այդ իսկ պատճառով կառավարությունը հավանություն է տվել խորհրդարանական մեծամասնության առաջարկին՝ արգելել ռուսական հեռուստաալիքների լրատվական հաղորդումների հեռարձակումը:

Որոշման արդյունքում Մոլդովայում կարող է դադարել «Առաջին ալիքի», «Ռոսիա 1»-ի, «Ռոսիա 24»-ի, ՆՏՎ-ի և ՌԵՆ ՏՎ-ի հաղորդումների հեռարձակումը։

Այս խորագրի վերջին նյութերը