Սիրիական ընդդիմությունը խնդրում է միջազգային հանրությանը չճանաչել նախատեսվող ընտրությունները
Սիրիայի Հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անով չճանաչել սպասվելիք նախագահական ընտրությունների լեգիտիմությունը։
«Ասադի ռեժիմի ներկայացուցիչների հայտարարությունն այն մասին, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսին, պետք է գնահատվի որպես ֆարս և չճանաչվի միջազգային հանրության կողմից»,–ասվում է ընդդիմության հայտարարությունում, որն այսօր հրապարակվել է «Facebook»-ում։
Ընդդիմությունն Ասադին մեղադրում է ժնևյան որոշումները չկատարելու համար, ըստ որոնց՝ Սիրիայում ճգնաժամից դուրս գալու համար պետք է ձևավորվի անցումային կառավարություն:

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։