Լրահոս

22.04.2014 14:38


ՀՅԴ–ն կրկին չի բացառում կառավարություն իր մտնելը

ՀՅԴ–ն կրկին չի բացառում կառավարություն իր մտնելը

ՀՅԴ-ն հնարավոր է համարում կառավարությանը մաս չկազմելու իր որոշման վերանայումը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ընդգծելով, որ ՀՅԴ–ն պատրաստ է կառավարության ոչ միայն մասնակի, այլև ամբողջական պատասխանատվությունը ստանձնել, եթե ընդունվեն իրենց առաջարկած հայտնի 7 կետերը։

Ա. Ռուստամյանն ասել է, որ ՀՅԴ–ն անիմաստ չի մտնի կոալիցիա. «Մտնում ենք, որ ի՞նչ»:

Կոալիցիայի մաս չկազմելու դեպքում էլ, Ա, Ռուստամյանի խոսքերով, ՀՅԴ–ն հետևելու է՝ այդ կետերն իրականացվում են, թե ոչ, և ինչպես։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը