Լրահոս

22.04.2014 16:55


Հայաստանի Մ-17 հավաքականը պարտությամբ սկսեց ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարը

Հայաստանի Մ-17 հավաքականը պարտությամբ սկսեց ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը այս օրերին մասնակցում է ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ նրա մրցակիցներն են ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի և Կիպրոսի մինչև 17 տարեկանների հավաքականները: Այսօր մրցաշարի առաջին խաղափուլում մեր հավաքականը մրցում էր Վրաստանի իրենց հասակակիցների հետ: Չնայած հանդիպումն անցել է հավասար պայքարում և երկուստեք վտանգավոր պահերով, սակայն հանդիպման միակ գոլը խփել են Վրաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները: Աչքի է ընկել Իրակլի Բուգրիձեն: Հանդիպումն այդպես էլ ավարտվել է՝ Վրաստանի Մ-17 հավաքականի հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Այս խորագրի վերջին նյութերը