Վրաստանի հայկական ՀԿ–ները դիմել են երկրի Խորհրդարանին
Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունները դիմել են երկրի Խորհրդարանին խնդրանքով, որպեսզի Վրաստանում սկսվեն 1915-1923թթ.ին հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման պաշտոնական քննարկումները: «1915-1923թթ.ին կատարված հանցագործության արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 1.500.000 իր որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի մեծ մասը գրավվեց հայ ժողովրդի կոտորածն իրականացնող Թուրքիայի պետության կողմից: 1915-23թթ. Թուրքիայի կողմից կատարված հանցագործությունը գնահատվում է որպես Ցեղասպանություն` հանցագործություն մարդկության դեմ: Դեռևս 1915թ.ի մայիսին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը համատեղ հայտարարությամբ ներկայացան, որի մեջ ստորագրած ուժերը Թուրքիայի հանցագործ գործողությունները բնութագրում են որպես «նոր հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման` հատուցման հարցը քննարկվել է նաև 1919թ.ին Փարիզյան խաղաղ կոնֆերանսի ժամանակ, որի աշխատանքների շրջանակներում ստեղծվել է խաղաղ հայ բնակչության դեմ Թուրքիայի կողմից իրականացրած հանցագործությունը հետաքննող դատական ատյան: Դատական ատյանի աշխատանքների արդյունքում 1919թ.ին Թուրքիայի ղեկավարությունը մեղավոր է ճանաչվել և մահապատժի դատապարտվել: Արևմտյան Հայաստանի տարածքների ապաբռնագրավման հարցն արտացոլված է եղել 1920թ.ի Սևրի պայմանագրի դրույթներում` դառնալով Փարիզյան խաղաղ կոնֆերանսի արդյունքների մի մասը: Հայոց Ցեղասպանության նշանները լիովին համընկնում են 1943թ հրեական ծագումով լեհ փաստաբան Ռաքայել Լեմկինի մշակած և 1948թ. ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեայի ընդունած բանաձևի հետ, ըստ որի ընդոձնվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին Կոնվենցիան»: Հարկ է նշել, որ 1993թ.ին հոկտեմբերին 11-ին Վրաստանը վավերացրեց այս կոնվենցիան:
Այսօր 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչվել է, իսկ նրա կազմակերպիչ Թուրքիան դատապարտվել է ավելի քան 20 երկրների կողմից (Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Արգենտինա, Լիբանան, Նիդեռլանդներ, Ռուսաստան, Լեհաստան, Վատիկան և այլն): Հայ ժողովրդի հանդեպ Ցեղասպանության իրականացման փաստը ճանաչել է նաև ԱՄՆ-ի 50 նահանգներից 42-ը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մի ամբողջ շարք, այդ թվում նաև Եվրոպական Խորհրդարանը և Եվրախորհուրդը:
Մենք ներքոստորագրյալ` Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպություններս, հանուն արդարադատության և ժողովրդավարական արժեքների, կոչ ենք անում Ձեզ` միանալ համաշխարհային քաղաքակիրթ հանրությանը, հարգել Վրաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը և Վրաստանի Խորհրդարանում նախաձեռնել Օսմանյան Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչաման հարցի քննարկումը», -ասված է Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունների` Խորհրդարանին, Վրաստանի նախագահին և վարչապետին ուղղված դիմումի մեջ:
Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունները նաև կոչ են արել Վրաստանի Խորհրդարանի ազգությամբ հայ երեք պատգամավորներին` ներկայանալ համատեղ հայտարարությամբ և կոչ անել Վրաստանի Խորհրդարանին առաջիկա նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել 1915-23թթ.ի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: 1915-23թթ. Ցեղասպանության փաստի ճանաչման հարցի քննարկումները Վրաստանում սկսելու կոչով Խորհրդարանին ուղղված դիմումը ստորագրել են՝ Վրաստանի Հայ Համայնք, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակութալուսացորռական Կենտրոն, Սամցխե-Ջավախքի Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդ, Թբիլիսահայերի Վեհաժողով, Թբիլիսահայերի Միություն: Հիշեցնեք, որ Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունները արդեն 9-րդ անգամ են դիմում երկրի իշխանությանը 1915-23թթ.ի Ցեղասպանության փաստի` Վրաստանի պաշտոնական ճանաչման խնդրանքով: Մինչդեռ, չնայած բազում դիմումներին, Վրաստանի իշխանությունն ամեն կերպ անտեսում է երկրի բնակչության ընդհանուր քանակի ավելի քան 6% կազմող իր քաղաքացիների կամքը: «Վրաստանի Հայ Համայնք»-ի մամլո-ծառայություն
Վրաստանի հայկական ՀԿ–ները դիմել են երկրի Խորհրդարանին
Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունները դիմել են երկրի Խորհրդարանին խնդրանքով, որպեսզի Վրաստանում սկսվեն 1915-1923թթ.ին հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման պաշտոնական քննարկումները:
«1915-1923թթ.ին կատարված հանցագործության արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 1.500.000 իր որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի մեծ մասը գրավվեց հայ ժողովրդի կոտորածն իրականացնող Թուրքիայի պետության կողմից: 1915-23թթ. Թուրքիայի կողմից կատարված հանցագործությունը գնահատվում է որպես Ցեղասպանություն` հանցագործություն մարդկության դեմ: Դեռևս 1915թ.ի մայիսին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը համատեղ հայտարարությամբ ներկայացան, որի մեջ ստորագրած ուժերը Թուրքիայի հանցագործ գործողությունները բնութագրում են որպես «նոր հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման` հատուցման հարցը քննարկվել է նաև 1919թ.ին Փարիզյան խաղաղ կոնֆերանսի ժամանակ, որի աշխատանքների շրջանակներում ստեղծվել է խաղաղ հայ բնակչության դեմ Թուրքիայի կողմից իրականացրած հանցագործությունը հետաքննող դատական ատյան: Դատական ատյանի աշխատանքների արդյունքում 1919թ.ին Թուրքիայի ղեկավարությունը մեղավոր է ճանաչվել և մահապատժի դատապարտվել: Արևմտյան Հայաստանի տարածքների ապաբռնագրավման հարցն արտացոլված է եղել 1920թ.ի Սևրի պայմանագրի դրույթներում` դառնալով Փարիզյան խաղաղ կոնֆերանսի արդյունքների մի մասը: Հայոց Ցեղասպանության նշանները լիովին համընկնում են 1943թ հրեական ծագումով լեհ փաստաբան Ռաքայել Լեմկինի մշակած և 1948թ. ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեայի ընդունած բանաձևի հետ, ըստ որի ընդոձնվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին Կոնվենցիան»: Հարկ է նշել, որ 1993թ.ին հոկտեմբերին 11-ին Վրաստանը վավերացրեց այս կոնվենցիան:
Այսօր 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչվել է, իսկ նրա կազմակերպիչ Թուրքիան դատապարտվել է ավելի քան 20 երկրների կողմից (Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Արգենտինա, Լիբանան, Նիդեռլանդներ, Ռուսաստան, Լեհաստան, Վատիկան և այլն): Հայ ժողովրդի հանդեպ Ցեղասպանության իրականացման փաստը ճանաչել է նաև ԱՄՆ-ի 50 նահանգներից 42-ը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մի ամբողջ շարք, այդ թվում նաև Եվրոպական Խորհրդարանը և Եվրախորհուրդը:
Մենք ներքոստորագրյալ` Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպություններս, հանուն արդարադատության և ժողովրդավարական արժեքների, կոչ ենք անում Ձեզ` միանալ համաշխարհային քաղաքակիրթ հանրությանը, հարգել Վրաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը և Վրաստանի Խորհրդարանում նախաձեռնել Օսմանյան Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչաման հարցի քննարկումը», -ասված է Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունների` Խորհրդարանին, Վրաստանի նախագահին և վարչապետին ուղղված դիմումի մեջ:
Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունները նաև կոչ են արել Վրաստանի Խորհրդարանի ազգությամբ հայ երեք պատգամավորներին` ներկայանալ համատեղ հայտարարությամբ և կոչ անել Վրաստանի Խորհրդարանին առաջիկա նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել 1915-23թթ.ի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
1915-23թթ. Ցեղասպանության փաստի ճանաչման հարցի քննարկումները Վրաստանում սկսելու կոչով Խորհրդարանին ուղղված դիմումը ստորագրել են՝ Վրաստանի Հայ Համայնք, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակութալուսացորռական Կենտրոն, Սամցխե-Ջավախքի Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդ, Թբիլիսահայերի Վեհաժողով, Թբիլիսահայերի Միություն:
Հիշեցնեք, որ Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունները արդեն 9-րդ անգամ են դիմում երկրի իշխանությանը 1915-23թթ.ի Ցեղասպանության փաստի` Վրաստանի պաշտոնական ճանաչման խնդրանքով: Մինչդեռ, չնայած բազում դիմումներին, Վրաստանի իշխանությունն ամեն կերպ անտեսում է երկրի բնակչության ընդհանուր քանակի ավելի քան 6% կազմող իր քաղաքացիների կամքը:
«Վրաստանի Հայ Համայնք»-ի մամլո-ծառայություն