Լրահոս

22.04.2014 20:20


Լուկաշենկո. «Բելառուսում հեղաշրջումն անհնար է»

Լուկաշենկո. «Բելառուսում հեղաշրջումն անհնար է»

Արևմուտքը հասկանում է, որ Բելառուսն Ուկրաինա չի, և պետական հեղաշրջում երկրում հնարավոր չէ: Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ուղերձով դիմելով խորհրդարանին և ժողովրդին.

«Նրանք (Արևմուտքը) հասկանում են, որ Բելառուսն այսօր Ուկրաինա չի, և պետք չէ այստեղ տակնուվրա անել.... Լուկաշենկոն ընդունելի չի Արևմուտքի համար և դժվար թե ընդունելի լինի»,–ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի առաջնորդի կարծիքով այսօր ամեն ինչ որոշում է երկրի տնտեսական իրավիճակը, ոչ թե ինչ–որ թշնամիներ՝ կենտրոնացված երկրում և երկրից դուրս։

«Ինչեր ասես, որ ինձ չեն ասում՝ մեր սահմանների մոտ ռուսական տանկեր են կենտրոնացված, շփոթել են սահմաններն Ուկրաինայի հետ...»,–հայտնել է նախագահը։ Նա նշել է, որ ԱՄՆ–ն ու Արևմուտքի երկրներն Ուկրաինային և մի քանի արաբական պետությունների, որտեղ տեղի ունեցավ իշխանափոխություն, խորհուրդ էին տալիս տնտեսական ռազմավարության մասով։

Փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը