Զինված բախում՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին. կա 4 զոհ
Իրանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 21-ի երեկոյան ժամերին զինված բախում է գրանցվել, որի հետևանքով կան զոհեր և տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է razm.info–ն։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով թյուրքալեզու Oyannews.com կայքին, անհայտ անձինք հարձակվել են Իրանի Արդեբիլի շրջանի Խորուզլու քաղաքի մերձակայքում տեղակայված սահմանային անցակետի վրա։
Գյուղի բնակիչների վկայությամբ՝ սահմանապահները և հարձակվող անձինք բախվել են, որի պատճառով 4 զոհ է արձանագրվել։ Նրանցից մեկը ոստիկանության աշխատակից էր, մյուսը՝ զինծառայող, մյուս երկուսը՝ քաղաքացիական անձինք։ Նշվում է, որ սպանվածներն Իրանի ադրբեջանցիներ են եղել։
Նկատենք, որ միջադեպի առնչությամբ պաշտոնական հայտարարություններ թե´ Իրանի, թե´ Ադրբեջանի կողմից ներկայումս չկան։

Մանրամասները՝ razm.info–ում։