Եվս մեկ Խաչքար Ջավախք աշխարհում՝ ի վկայություն Հայոց Մեծ Եղեռնի
Ապրիլի 22-ին, անձրևոտ մի օր Ջավախքի հայկական Դամալա գյուղում հանդիսավորությամբ տեղի ունեցավ ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Խաչքարի բացման արարողություն: Պատմական, անմոռանալի և միևնույն ժամանակ պատասխանտու օր դամալացիների համար, վերջապես կատարվեց գյուղացիների վաղեմի երազանքը՝ իրենց գյուղում տեսնել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Ցեղասպանությունը վերապրածների սերունդների շուրթերից հնչում էր Սևակ, Կոմիտաս ու Չարենց... Ջավախքի ընդհանուր Առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանի ձեռամբ և տարածաշրջանում հոգևոր ծառայություն իրականացնող քահանա հայերի մասնակցությամբ կատարվեց խաչքարի օծման կարգ: Խաչքարի բացմանը ներկա էին հյուրեր Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանի տարբեր հայաշատ վայրերից: Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան
Եվս մեկ Խաչքար Ջավախք աշխարհում՝ ի վկայություն Հայոց Մեծ Եղեռնի
Ապրիլի 22-ին, անձրևոտ մի օր Ջավախքի հայկական Դամալա գյուղում հանդիսավորությամբ տեղի ունեցավ ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Խաչքարի բացման արարողություն:
Պատմական, անմոռանալի և միևնույն ժամանակ պատասխանտու օր դամալացիների համար, վերջապես կատարվեց գյուղացիների վաղեմի երազանքը՝ իրենց գյուղում տեսնել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող:
Ցեղասպանությունը վերապրածների սերունդների շուրթերից հնչում էր Սևակ, Կոմիտաս ու Չարենց...
Ջավախքի ընդհանուր Առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանի ձեռամբ և տարածաշրջանում հոգևոր ծառայություն իրականացնող քահանա հայերի մասնակցությամբ կատարվեց խաչքարի օծման կարգ:
Խաչքարի բացմանը ներկա էին հյուրեր Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանի տարբեր հայաշատ վայրերից:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան