Պատահար Սևան-Աբովյան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է
Ապրիլի 23-ին՝ ժամը 01.19-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 11-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի 83 ՏՈ 888 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով վարորդ, 1993 թ. ծնված Ռ. Ս.-ն տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և ուղղել ավտոմեքենան:
Պատահար Սևան-Աբովյան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է
Ապրիլի 23-ին՝ ժամը 01.19-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 11-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի 83 ՏՈ 888 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով վարորդ, 1993 թ. ծնված Ռ. Ս.-ն տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և ուղղել ավտոմեքենան: