Լրահոս

23.04.2014 09:59


Եզդիներն ահազանգում են

Եզդիներն ահազանգում են

2007 թվականի ապրիլի 23-ին Մոսուլ քաղաքում իսլամիստ ահաբեկիչների կողմից հրապարակային գնդակահարվեց 23 եզդի: Ահաբեկիչները կանգնեցելով ավտոբուսը` իջեցրել էին ազգությամբ եզդիներին և նրանց «դատապարտել» գնդակահարության՝ ըստ իսլամի օրենքների: Ցավոք սրտի, պետք է նկատել, որ սա Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ ոչ առաջին և ոչ էլ վերջին ահաբեկչությունն էր: Այս սպանդի կազմակերպիչները չենթարկվեցին պատասխանատվության, որը և պարարտ հող ստեղծեց հետագայում եզդի ժողովրդի նկատմամբ նոր ահաբեկչություններ իրականացնելու համար: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը ևս մեկ անգամ դատապարտում է կատարվածը և կոչ է անում միջազգային հանրությանը՝ չանտեսել Իրաքում բնակվող եզդի ժողովրդի համար ստեղծված վտանգները, որոնց պատճառով Միջագետքի բնիկ ժողովուրդներից մեկը կկանգնի ոչնչացման վտանգի առաջ: Ուզում ենք հիշեցնել համայն մարդկությանը, որ Օսմանյան կայսրության տարածքում 1915 թվականի հայերի ցեղասպանությունը ևս «մարդակեր» հանցագործներին անպատիժ թողնելու արդյունք էր: Իրաքաբնակ եզդիների խնդիրները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում չլինելու դեպքում եզդիները կկրկնեն Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայ ժողովրդի ճակատագիրը:

«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը