Լրահոս

23.04.2014 19:14


Պաղեստինյան ՖԱԹԽ և ՀԱՄԱՍ շարժումները ցանկանում են ստեղծել միասնական կառավարություն

Պաղեստինյան ՖԱԹԽ  և  ՀԱՄԱՍ շարժումները ցանկանում են ստեղծել միասնական կառավարություն

Պաղեստինյան ՖԱԹԽ և ՀԱՄԱՍ շարժումները պայմանավորվել են հինգ շաբաթվա ընթացքում ձևավորել ընդհանուր կառավարություն և համաձայնեցրել են այլ քայլեր, որոնք կոչված են վերջ դնել բախմանը և վերականգնել քաղաքական համակարգը։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»–ին հայտնել է բանակցողներին մոտ կանգնած աղբյուրը։ Նրա փոխանցմամբ՝ Գազայի հատվածում բանակցային կողմերն եկել են «սկզբունքային փոխըմբռնման», իսկ հիմա պատրաստվում են մշակել համաձայնության մանրամասները։

«Մենք պայմանավորվել ենք ստեղծել միասնական կառավարություն հինգ շաբաթվա ընթացքում։ Այսօր քննարկվելու են հարցերն այն մասին՝ ով այն կղեկավարի, և ովքեր կլինեն նրա կազմում»,–ասել է զրուցակիցը գործակալությանը։

Այս խորագրի վերջին նյութերը