Լրահոս

23.04.2014 11:21


Կարմիր կետագծերի և նմանօրինակ խնդիրների մասին պատգամավորներին արգելվեց հարցեր տալ

Կարմիր կետագծերի և նմանօրինակ խնդիրների մասին պատգամավորներին արգելվեց հարցեր տալ

ՀՀ ԱԺ–ում մեկնարկել են խորհրդարանական լսումները` «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը եւ ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով:

Նիստը վարող ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ական Կորյուն Նահապետյանը հենց սկզբից հայտարարել է, որ մասնակիցները զեկուցողներին և ելույթ ունեցողներին հարցեր չեն կարող տալ։

–Պատգամավորները նախապես ներկայացրել են գրավոր հարցադրումներ, որոնց վերաբերյալ զեկուցողները կտան սպառիչ պատասխաններ։ Իսկ այդ պատասխանների վերաբերյալ դուք ձեր կարծիքները կարող եք ասել,–նշել է Կ. Նահապետյանը։

Շատ պատգամավորներ էլ, ովքեր եկել էին մասնակցելու լսումներին, ստիպված են եղել հետ գնալ նստելու տեղ չլինելու պատճառով։ Փոխարենը՝ շատ են տարբեր գերատեսչությունների շարքային ներկայացուցիչները։

Իսկ զեկույցներով հանդես են գալու ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։ Ելույթներ են ունենալու «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ տնօրեն Ալիկ Զաքարյանը, «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանը, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները և այլք։

Հիշեցնենք, որ վերոնշյալ հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչիշխանական 4 ուժերի նախաձեռնությունը խորհրդարանական մեծամասնության կողմից մերժելուց հետո ՀՀ ԱԺ արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր այդ թեմայով լսումներ անցկացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը