Լրահոս

23.04.2014 12:12


«Սեքյուրիթի Դրիմ»–ը պատրաստ է փոփոխություն կատարել պայմանագրում՝ հօգուտ պետության

«Սեքյուրիթի Դրիմ»–ը պատրաստ է փոփոխություն կատարել պայմանագրում՝ հօգուտ պետության

ՀՀ ԱԺ–ում «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը եւ ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով անցկացվող լսումների ժամանակ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը հայտնել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ–ն պատրաստակամություն է հայտնել քննարկումների արդյունքում փոխել պայմանագրում առկա իր եկամտի համամասնությունը՝ հօգուտ պետության։

ԲՀԿ–ի այն հարցին էլ՝ համաչա՞փ են տուգանքները քաղաքացու ստացած եկամուտին, Օսիկյանը պատասխանել է.

–Մեր երկրում քաղաքացու եկամուտի հաշվարկ չի իրականացվում՝ բացառությամբ, թերևս, բարձրաստիճան պաշտոնյաների։

Իսկ տուգանքների մեծ չափերն Օսիկյանը պայմանավորում է խախտումների կանխարգելիչ նպատակով։

–Բայց ընդունում եմ, որ կան խախտումներ, որոնց համար անգամ էականորե՛ն պետք է նվազեցվեն տուգանքի չափերը,–ավելացրել է նա։

Օսիկյանը նաև պնդել է, որ արագաչափերն իրենց արդյունավետությունն ունեցել են, և ճանապարհային երթևեկության խախտումները մինչև 90% տոկոսով նվազել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը