Այսօր' ժամը 17:30-ին, հայաստանյայց առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվել է ՃրագալույցիտոնականՍուրբպատարագ' ազդարարելով Սուրբ Ծննդյան ավետիսը: Մարդիկ եկեղեցում վառված մոմերը իրենց հետ տուն են տարել: Տարին 2 անգամ է մատուցվում ճրագալույցի պատարագ' Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն' վառել: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:
Իսկ հունվարի 6-ին' ժամը 11:00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Ծննդյան տոնական պատարագ, որից հետո կկատարվի Ջրօրհնեքիարարողություն, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին' ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:
Սուրբ Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն: Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն և աշխատավայր են հրավիրում' տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով: Տնօրհնեք կատարվում է նաև այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայությունը:
Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է' մեռելոց:
Սուրբ Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին: Այն Տիրոջանվանակոչության օրն է, որը նվիրված է Մանուկ Հիսուսին' տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին: Այդ օրը ևս բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ:
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը
Այսօր' ժամը 17:30-ին, հայաստանյայց առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվել է Ճրագալույցի տոնական Սուրբ պատարագ' ազդարարելով Սուրբ Ծննդյան ավետիսը: Մարդիկ եկեղեցում վառված մոմերը իրենց հետ տուն են տարել: Տարին 2 անգամ է մատուցվում ճրագալույցի պատարագ' Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն' վառել: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:
Իսկ հունվարի 6-ին' ժամը 11:00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Ծննդյան տոնական պատարագ, որից հետո կկատարվի Ջրօրհնեքի արարողություն, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին' ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:
Սուրբ Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն: Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն և աշխատավայր են հրավիրում' տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով: Տնօրհնեք կատարվում է նաև այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայությունը:
Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է' մեռելոց:
Սուրբ Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին: Այն Տիրոջ անվանակոչության օրն է, որը նվիրված է Մանուկ Հիսուսին' տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին: Այդ օրը ևս բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ:
7or.am