ՀՀ ԳԱԱ-ն 2013թ. աշխատել է 75 միջազգային գիտական ծրագրով
Սույն թվականի ապրիլի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած ԳԱԱ ակադեմիկոսներ Վլադիմիր Սարգսյանի, Համլետ Վարդապետյանի, Սուրեն Ավդալբեկյանի, Կոնստանտին Ղարագյոզյանի, Մայա Ինճիկյանի և թղթակից անդամներ Բաբկեն Հարությունյանի, Ալեքսանդր Բագդոևի հիշատակը:
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց Ակադեմիայի 2013թ.գիտական գործունեության հիմնական արդյունքները:
2013 թվականին համակարգի գիտական ստորաբաժանումներում շարունակվել են հիմնարար ևկիրառական բնույթի գիտական մշակումները, պահպանվել է բարձր մակարդակի գիտականարդյունքների ստացման ավանդույթը: Դրա վկայությունն են արտերկրում տպագրվածաշխատանքները` արտասահմանյան հեղինակավոր գիտական պարբերականներում հրատարակված 773 հոդված, 19 մենագրություն, ինչպես նաև միջազգային 75 ծրագրով կատարված աշխատանքներ:
Ռադիկ Մարտիրոսյանը կարեւորեց միջազգային գիտական համագործությունը: Ներկայումս ՀՀԳԱԱ ինստիտուտները համագործակցում են արտերկրի գիտնականների, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուկրաինայի և ԱՊՀ այլ երկրների ակադեմիաների հետ:
Հաշվետու տարում ավարտվել է գիտական համագործակցության 4 ծրագիր Ֆրանսիայի CNRS-ի և ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների, երկրաբանական գիտությունների, հնագիտության և ազգագրության ինստիտուտների միջև:
2013 թ. Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը շարունակել է եռակողմպայմանագրի (ՌՖԷԻ, Երևանի պետհամալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետ և ամերիկյան «Ինտեգրա» կազմակերպություն) հիման վրա ստեղծված համատեղ լաբորատորիայի աշխատանքները:
Արևելագիտության ինստիտուտը գիտական համագործակցության համաձայնագրեր ունի չինականերկու կարևոր գիտական կենտրոնների` Չինաստանի արդի միջազգային հարաբերություններիակադեմիայի և Չինաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետ: Եղել են փոխադարձ այցելություններ, շեշտվել է գիտական համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
2013թ. շարունակվել են Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում ստեղծված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնի աշխատանքները:
2013թ. ընթացքում արտասահմանյան երկրներ են գործուղվել ԳԱԱ 547 գիտաշխատող, այդ թվում` գիտական միջոցառումների մասնակցել է 284, համատեղ աշխատանքներ է կատարել 164,բանակցություններ է վարել 99 գիտաշխատող: Արտասահմանից ժամանել է 895 գիտնական, այդ թվում` գիտական միջոցառումների մասնակցելու համար 440, համատեղ աշխատանքներ կատարելուհամար 213, բանակցություններ վարելու համար 242 գիտաշխատող:
Տարվա ընթացքում էլեկտրոնային ցանցով տրամադրվել է մոտ 100 տեղեկատվություն եվրոպական և այլ միջազգային դրամաշնորհային ծրագրերի, հայտարարված մրցույթների մասին:
2014 թ. հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ կազմում ընդգրկված է 55 ակադեմիկոս և 58 թղթակիցանդամ: ՀՀ ԳԱԱ համակարգում աշխատում է 4077 մարդ, որոնցից 2515-ը գիտական աշխատող:
Ռադիկ Մարտիրոսյանը նաեւ անդրադարձել է սոցիալական հարցերին: «Սոցիալական դժվար լուծելի խնդիրներից է բնակարանային պրոբլեմը, որն առավել խոցելի է հատկապես երիտասարդների դեպքում: Հանրապետության Նախագահի աջակցությամբ կառուցվող 200 բնակարանանոց շենքի շինարարությունը պետք է ավարտվի այս տարվա վերջին»,- ասել է ՀՀ ԳԱԱ նախագահը:
Ռադիկ Մարտիրոսյանը նշել է նաեւ, որ ՀՀ ԳԱԱ 70-ամյակին նվիրված բոլոր միջոցառումները անկացվել են բարձր մակարդակով: «ԳԱԱ 70-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում համակարգի գիտական կազմակերպություններն անց են կացրել մոտ 55 տարաբնույթ գիտական կոնֆերանսներ, համագումարներ և այլ միջոցառումներ, որոնց մասնակցել է 25 երկրի ավելի քան 400 գիտնական, այդ թվում` համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, որոնց հետ հաստատվել են նոր գիտական ուղղություններով համագործակցության նոր կապեր»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն