Լրահոս

23.04.2014 14:58


Ազատամարտիկները շարժվել են ՀՀԿ կենտրոնական գրասենյակ

Ազատամարտիկները շարժվել են ՀՀԿ կենտրոնական գրասենյակ

Մի խումբ ազատամարտիկներ շարժվեցին դեպի Մելիք Ադամյան փողոց, որտեղ գտնվում է ՀՀԿ–ի կենտրոնական գրասենյակը։

«Մեզ ոչ մի դահլիճ էլ պետք չէ. կգնանք Մելիք-Ադամյան փողոց, Հանրապետականի դիմաց ժողով կանենք»,-ասել է պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը։ Պատճառն այն է, որ ռազմադաշտային հրամանատարների խորհրդին անհրաժեշտ է դահլիճ, որտեղ նրանք կարող են ժողովներ անցկացնել։ Իշխանությունները մերժում են Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը նրանց տրամադրել։ Ազատամարտիկները պահանջել են նաև մինչև մայիսի 9-ն ազատել իրենց ազատամարտիկ ընկերներին, այդ թվում՝ Ավետիսյան Վոլոդյային։

Այս խորագրի վերջին նյութերը