Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված Հայ-հրեական հուշ-երեկո Մոսկվայում
Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Մոսկվայի Ն.Նեկրասովի անվան Կենտրոնական գիտական գրադարանում անցկացվեց հայ-հրեական հուշ-երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին:
Երեկոն կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ` Մոսկվայի Կառավարության աջակցությամբ, «Արարատ» մշակութային միության և «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ի, «Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի հետ համատեղ:
Երեկոյին ներկա էին և ելույթներով հանդես եկան ռուսաստանյան պետական մարմինների ներկայացուցիչներ, ռուս, հրեա և հայազգի անվանի հասարակական և քաղաքական գործիչներ` ՌԴ Պետդումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ա.Բալբերովը, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահի տեղակալ Ի.Չերնիշենկոն, Մոսկվայի կառավարությանը կից Ազգությունների հարցերով խորհրդի խորհրդական Վ.Կարապետյանը, ՌԴ Հասարակական պալատի անդամ, լրագրող, կինոքննադատ, «Հոլոքոստ» հիմնադրամի նախագահ Ա.Գերբերը, «Հոլոքոստ» հիմնադրամի համանախագահ Ա.Ալտմանը, ՌԴ Գրողների միության անդամ, «Рука помощи» հրեական բարեգործական հիմնադրամի տնօրեն Ալ.Կիրնոսը, «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յու.Նավոյանը, «Արարատ» մշակութային միության նախագահ Է.Դոլբակյանը: Ներկաներն իրենց ելույթներում ընդգծեցին, որ Հայոց ցեղասպանությանը ժամանակին և համապատասխան իրավական, քաղաքական գնահատական տալու դեպքում, հնարավոր կլիներ կանխել Հոլոքոստը և մարդկության դեմ գործված՝ պատմությանը հայտնի այլ հանցագործությունները:
Կազմակերպիչները նշեցին նաև, որ նպատակ ունեն հետագայում ևս հանդես գալ համատեղ նախաձեռնություններով ` ընդգրկելով նաև ցեղասպանության և մարդկության դեմ իրականացված այլ հանցագործությունների ենթարկված ազգերի համայնքներին:
Երեկոյի մասնակիցները խոսեցին նաև 20-րդ դարում երկու ժողովուրդների հետ տեղի ունեցած ցեղասպանությունների հետևանքների, դրանց համաշխարհային հնչեղությանն, միջազգային ճանաչման կարևորության մասին:
Երեկոյի շրջանակներում ներկայացվեց Մեծ եղեռնին և Հոլոքոստին նվիրված, Հայաստանից ժամանած երիտասարդ նկարիչ` Վաչագան Պողոսյանի անհատական գեղանկարչական ցուցահանդեսը:
Այնուհետև հնչեցին թեմատիկ բանաստեղծություններ և հայ ու հրեական դասականների ստեղծագործությունների երաժշտական կատարումներ: