Լրահոս

24.04.2014 17:37


Դոնեցկի շրջանում հայտարարված է դաշնայնացման կողմնակիցների մոբիլիզացիա

Դոնեցկի շրջանում հայտարարված է դաշնայնացման կողմնակիցների մոբիլիզացիա

Դոնեցկի շրջանում հայտարարված է դաշնայնացման կողմնակիցների մոբիլիզացիա Սլավյանսկում իշխանության կողմից հատուկ գործողություն իրականացնելու հետևանքով: Այս մասին հայտնել է ինքնահռչակված Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարության ներկայացուցիչը:

«Սլավյանսկում սկսվել է ռազմական գործողություն: Դա մեկ բան է նշանակում՝ քաղաքացիական պատերազմ»,- մեջբերում է նրա խոսքերը տեղական ԶԼՄ-ն: Դոնեցկի շրջանային խորհուրդը պահանջել է Կիևի իշխանությունից հանել շրջանից Ուկրաինայի զինված ուժերը:

«Մենք պահանջում ենք իշխանությունից, որպեսզի անհապաղ հրաժարվի բոլոր տեսակի ուժային գործողություններից Դոնբասի նկատմամբ, հետ տանի Ուկրաինայի զինված ուժերը մշտական տեղակայման վայրեր...»,-ասվում է շրջանային խորհրդի կայքում:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը