Լրահոս

24.04.2014 19:08


Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ` ԱՄՆ-ի տարբեր քաղաքաներում

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ` ԱՄՆ-ի տարբեր քաղաքաներում

Երեկ երեկոյան Գլենդելում «Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպությունը կազմակերպել էր մոմովառություն, որին մասնակցեցին քաղաքական ու հասարակական հայ և օտարազգի շատ գործիչներ: Այդ մասին Zham.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գլենդելում բնակվող մեր հայրենակցուհի, հայտնի ասմունքող Նունե Ավետիսյանը, ով ամեն տարի մասնակցում է և ելույթ է ունենում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ժամանակ:

«Վաղն առավոտյան Հոլիվուդի «Լիթլ Արմենիա» թաղամասում տեղի կունենա քայլարշավ, որին մասնակցելու են հարյուր հազարից ավելի հայեր, որից հետո Մոնթեբելո քաղաքի Եղեռնի հուշակոթողի մոտ տեղի կունենա ամենամյա հավաք, որի ժամանակ ելույթ կունենան հայտնի քաղաքական դեմքեր»,- ասաց Նունե Ավետիսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ վաղը ժամը 16.00-ին կհավաքվեն Բեվերլի Հիլզում գտնվող թուրքական դեսպանատան առաջ ցույցի: Իսկ երեկոյան Գլենդելի «Ալեքս» թատրոնում տեղի կունենա նահատակների հիշատակին նվիրված հուշ-երեկո, գրական երաժշտական հայտագիր:

Ի հավելումն Նունե Ավետիսյանն ասաց, որ միասնական և առանձին պատարագներ կմատուցվեն նաև այնտեղի բոլոր հայկական եկեղեցիներում:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը