Լրահոս

24.04.2014 19:31


Վահան Բաբայան. «Մեր արտաքին քաղաքականությունը խորապես ուժեղացնել է պետք»

Վահան Բաբայան. «Մեր արտաքին քաղաքականությունը խորապես ուժեղացնել է պետք»

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու համար Ծիծեռնակաբերդ այցելած ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը նշեց. «Ես կարծում եմ, որ Թուրքիայի հայտարարությունները, հատկապես վերջին շրջանում կրում են բավականին հետաքրիր բնույթ, բայց ես չեմ կարող ասել, թե դրանք ինչ ազդեցություն կունենան մեր արտաքին քաղաքական վրա»:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությունից, հայտարարեց, որ վերջին շրջանում մեր արտաքին քաղաքականությունը պարզապես ոչինչ չասող է և մենք ոչ մի արդյունքի չենք հասել. «Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մեր արտաքին քաղաքականությունը խորապես ուժեղացնել է հարկավոր: Բայց ես հույս չունեմ, թե ինչ-որ բան կփոխվի, հատկապես այն պատճառով, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվեց Էդվարդ Նալբանդյանը: Մենք նրա աշխատանքին մի քանի տարի է արդեն ծանոթ ենք ու տեսել ենք դրա արդյունքները»:

Մատնանշելով Ցեղասպանության ճանաչման գործընթացում Հայաստանի Հանրապետության թույլ տված սխալները, ԲՀԿ պատգամավորը նշեց, որ դրանք այնքան շատ են, որ դժվար է թվարկել, միևնույն ժամանակ ընդգծելով. «ԲՀԿ-ն խնդրի լուծումը տեսնում է ներքին կոնսոլիդացիայի մեջ: Հայաստանն առաջին հերթին ներքին կոնսոլիդացիա ունենալով կարող է արտաքին աշխարհում հաջողությունների հասնել»:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը