Շոյգու. «Ուկրաինական ուժայինների գործողություններում ներգրավված են 160 տանկ, 230 զրահամեքենա, 150 հրանոթ ու ականանետ»
«Մենք ստիպված ենք արձագանքել իրադարձությունների նմանատիպ զարգացմանը,-հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն,-Ռուսաստանի հետ սահմանամերջ շրջաններում մեծ թվով ուկրաինական զինուժի կենտրոնացման, ուկրաինական ուժայինների և ծայրահեղականների՝ Ուկրաինայի հարավ-արելքում խաղաղ բնակչության դեմ ուղղված ակտիվ գործողությունների մեկնարկի հետևանքով հարավային և արևմտյան ռազմական շրջանների գումարտակային և մարտավարական խմբերն Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններում սկսել են զորավարժություններ: Ուկրաինայի հարավ-արևելքի խաղաղ բնակչության դեմ ուժային գործողություն է իրականացնում ուկրաինական զորքերի խմբավորումներից 11 հազար մարդ՝ զինված հրազեններով: Գործողություններում ներգրավված են 160 տանկ, 230 զրահամեքենա, 150 հրանոթ ու ականանետ, մեծաքական օդուժ»,-հայտարարել է Շոյգուն:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: