«Երիտհանրապետականները Հայոց ցեղասպանության դեմ իրենց բողոքն արտահայտել են Սևան գնալով»
«Չորրորդ իշխանություն» գրում է.
«ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության դեմ իր բողոքն արտահայտել է Սևան գնալով: Երեկ երիտհանրապետականները՝ Կարեն Ավագյանի գլխավորությամբ, Հանրապետության հրապարակից ուղևորվել են դեպի Սևան: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անափ հայրենասիրությունն իսկապես հիացնում է: Կարող էին, չէ՞, ի նշան բողոքի՝ սաունա գնալ: Այնտեղ երևի, ի հիշատակ անմեղ զոհերի, կմտնեն որևէ վետերոկ՝ ձկան խորոված ուտելու, իսկ երեկոյան կգնան Ծաղկաձոր՝ իրենց զորակցությունը հայտնելու աշխարհի տարբեր ծայրերում Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգող մեր հայրենակիցներին:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Կարեն Ավագյանի ղեկավարած կազմակերպությունն, իհարկե, ճիշտ է արել, որ որոշել է ապրիլի 24-ին Սևան գնալ: Այն, ինչ իշխանությունները մտադիր են անել Սևանա լճի հետ, ամենաիսկական ցեղասպանությունն է, ու երիտհանրապետականները երևի բնազդով զգացել են դա: Պարզապես պիտի հայտարարեն, որ ոչ թե ի նշան բողոքի են գնում, այլ ցեղասպանությունը կանխելու: Իսկ դրա լավագույն ձևը դեպքի վայրում գտնվելն է»:
«Երիտհանրապետականները Հայոց ցեղասպանության դեմ իրենց բողոքն արտահայտել են Սևան գնալով»
«ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության դեմ իր բողոքն արտահայտել է Սևան գնալով: Երեկ երիտհանրապետականները՝ Կարեն Ավագյանի գլխավորությամբ, Հանրապետության հրապարակից ուղևորվել են դեպի Սևան:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անափ հայրենասիրությունն իսկապես հիացնում է: Կարող էին, չէ՞, ի նշան բողոքի՝ սաունա գնալ: Այնտեղ երևի, ի հիշատակ անմեղ զոհերի, կմտնեն որևէ վետերոկ՝ ձկան խորոված ուտելու, իսկ երեկոյան կգնան Ծաղկաձոր՝ իրենց զորակցությունը հայտնելու աշխարհի տարբեր ծայրերում Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգող մեր հայրենակիցներին:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Կարեն Ավագյանի ղեկավարած կազմակերպությունն, իհարկե, ճիշտ է արել, որ որոշել է ապրիլի 24-ին Սևան գնալ: Այն, ինչ իշխանությունները մտադիր են անել Սևանա լճի հետ, ամենաիսկական ցեղասպանությունն է, ու երիտհանրապետականները երևի բնազդով զգացել են դա: Պարզապես պիտի հայտարարեն, որ ոչ թե ի նշան բողոքի են գնում, այլ ցեղասպանությունը կանխելու: Իսկ դրա լավագույն ձևը դեպքի վայրում գտնվելն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: