ՀՀ կառավարությունը Սեւանա լճին միանգամից երկու մահացու հարված է հասցնում.
Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Սեւանա լճից ջրբացթողումները 5 տարվա ընթացքում կավելանան 40%-ով, եւ լիճը կսկսի իջնել ու ճահճանալ:
Հաստատվել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր»-ը, որի համաձայն` Սեւանա լճում աճեցվելու է տարեկան 50 000 տոննա ձուկ:
ՄԵԶ ԽԱԲՈՒՄ ԵՆ
Կառավարության այն պնդումը, որ ավելացված ջրբացթողումները կծառայեն Արարատյան դաշտի գյուղացիների ոռոգման կարիքներին, փորձագետները «բլեֆ» են համարում.
Արարատյան դաշտի ջրային պաշարների ճիշտ կառավարման դեպքում Սեւանա լճից օրենքով սահմանված ջրբացթողումների քանակը`170 միլիոն խմ, լրիվ բավարար է
գյուղացիները չեն կարողանում ոռոգել իրենց դաշտերը, որովհետեւ ՋՕԸ-ները ստիպում են ոռոգման ջուրը ստանալ պոմպերով եւ վճարել դրա համար
գյուղացիները, ովքեր օգտվում են արտեզյան ջրերից, Սեւանի ջրերի օգտագործման կարիքը չունեն:
Ձկնաբուծարանի համալիր ծրագրով Սեւանա լիճը ամեն տարի կստանա.
ազոտով, ֆոսֆորով եւ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներով լի 50 000 տոննա արհեստական կեր
ցանցավանդակներում սատկած եւ հիվանդ ձկներ
ձկների բուժման համար անհրաժեշտ դեղորայք:
«S.O.S. Սեւան» նախաձեռնությունը կոչը անում մասնակցել նախազգուշացնող բողոքի քայլերթին` ուղղված Սեւանա լճի փրկությանը: «S.O.S. Սեւան» քայլերթը կմեկնարկի ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի օղակաձեւ հրապարակից դեպի Սեւան-Հրազդան ջրանցքը Սեւան- Երեւան մայրուղով: Բողոքի ակցիան կշարունակվի Երեւանում ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստի օրը, Ազգային ժողովի շենքի դիմաց:
Փրկե՛նք Սևանը, քանի դեռ հնարավոր է
ՀՀ կառավարությունը Սեւանա լճին միանգամից երկու մահացու հարված է հասցնում.
ՄԵԶ ԽԱԲՈՒՄ ԵՆ
Կառավարության այն պնդումը, որ ավելացված ջրբացթողումները կծառայեն Արարատյան դաշտի գյուղացիների ոռոգման կարիքներին, փորձագետները «բլեֆ» են համարում.
Ձկնաբուծարանի համալիր ծրագրով Սեւանա լիճը ամեն տարի կստանա.
«S.O.S. Սեւան» նախաձեռնությունը կոչը անում մասնակցել նախազգուշացնող բողոքի քայլերթին` ուղղված Սեւանա լճի փրկությանը: «S.O.S. Սեւան» քայլերթը կմեկնարկի ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի օղակաձեւ հրապարակից դեպի Սեւան-Հրազդան ջրանցքը Սեւան- Երեւան մայրուղով: Բողոքի ակցիան կշարունակվի Երեւանում ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստի օրը, Ազգային ժողովի շենքի դիմաց:
«S.O.S. Սեւան» նախաձեռնություն