Լրահոս

25.04.2014 11:01


«ՀՀ նոր կառավարության կադրային փոփոխություններից ամենացնցողը»

«ՀՀ նոր կառավարության կադրային փոփոխություններից ամենացնցողը»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
«ՀՀ նոր կառավարության կադրային փոփոխություններից ամենացնցողը, միանշանակ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին քաղաքաշինության նախարար նշանակելու փաստն է։ Նույնիսկ իշխանական որոշակի շրջանակներում այս նշանակումը զարմանք, տեղ-տեղ՝ զայրույթ է առաջացրել։
Արդեն պատկերացնել կարելի է, թե հասարակական արձագանքն ինչպիսին է։ Նարեկ Սարգսյանի նշանակմամբ՝ բոլորին մի հարց է մտահոգում. Երևանի ապագան վտանգված է:
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում էր, որ կառավարությունն էական փոփոխության կենթարկվի. կազմում կհայտնվեն նոր դեմքեր, սակայն նա չէր պնդել, որ փոփոխություններն անպայման դրական են լինելու։ Մինչ շատերս սպասում էինք նոր կառավարության լուսավոր դեմքերին, պարզ դարձավ, որ ակնկալած փոփոխությունները, մեղմ ասած, դրական չեն։
Այսպես, ՀՀ քաղաքաշինության նախարար նշանակվեց Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ով արդեն վաղուց հասցրել է «սիրվել» երևանցիների կողմից։
Մասնավորապես, այն, ինչ կառուցվել, վերակառուցվել է Երևան քաղաքում առնվազն վերջին տասնամյակում, կատարվել է հենց Նարեկ Սարգսյանի նախագծմամբ, ապա՝ առնվազն նրա թույլտվությամբ։ Ավելին՝ հենց Նարեկ Սարգսյանին են պատկանում կառավարության շենքի գլխին գմբեթ դնելու, ԱԳՆ-ի շենքը հյուրանոց դարձնելու գաղափարները։ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում շատրվանների փոխարեն հյուրանոցային համալիրի կառուցման նախագիծը նույնպես հեղինակել է Նարեկ Սարգսյանը, ի դեպ՝ կառուցման վայրն էլ է նա ընտրել։
Իհարկե, տեղին է հիշել Հյուսիսային պողոտան, որը Նարեկ Սարգսյանի ձեռքի շնորհքն է. 2004 թվականից մինչև 2008 թվականը նա եղել է Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագծի գլխավոր ճարտարապետը։ Այս շարքը կարելի է անվերջ թվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը