Մեկնաբանություն

25.04.2014 12:25


Պետք է հեռանալ

Պետք է հեռանալ

Հեռանալը միշտ էլ դժվար է։ Առավել ևս, երբ քեզ թվում է, որ զբաղեցրածդ դիրքը հենց քեզ համար է։ Սակայն երբ լինելդ համատարած վնասում է բոլորին, հեռանալը միակ ճիշտ որոշումն է։

Կրկնակի դժվար է, երբ գիտես, որ վերադառնալու հնարավորություններն ինքդ քո ձեռքով զրոյացրել ես։ Բայց պետք է հեռանալ։ Հեռանալ, որովհետև մնալով վնասում ես ինքդ քեզ. էլ մարդ չմնաց։

Պետք է հեռանալ, որովհետև կյանքը շարունակվում է։ Պետք է հեռանալ, որովհետև զոռով սիրելի չես լինի։ Եվ ամենակարևորը՝ պետք է հեռանալ, որովհետև մոտդ չի ստացվում։ Քոնը չի։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը