Արամ Հարությունյան. «Տ. Սարգսյանն արտաքին ուժերի համար կդառնա գործակալ՝ ընդդեմ Հայաստանի»
Այսօրվա ասուլիսին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին։
Խոսելով Տիգրան Սարգսյանի հրաժարականից՝ նա նշել է, որ դա նախօրոք ծրագրավորված չի եղել. «Եթե նախագահը ճիշտ հաշված լիներ, այդքան երկար չէր տևի վարչապետի նշանակումը. հազիվ հասցրեց վերջին օրը նշանակում անել։ Տեսանք, որ այն նպատակը, որի համար նա վարչապետին հանեց, չիրականացավ. հիմնական նպատակն ո՞րն էր՝ որպեսզի Բարգավաճին բերեն կոալիցիա, պառակտեն քառյակը և այլն… դա չհաջողվեց»։
Արամ Հարությունյանն անդրադարձել է նաև Հովիկ Աբրահամյանի նշանակմանը՝ նշելով, որ նրա առաջ դրված պայմանները հանգեցնելու են նրան, որ նորանշանակ վարչապետը կա՛մ դառնա մահապարտ, կա՛մ բացահայտի Տիգրան Սարգսյանի հանցագործությունները.
«Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին դիվանագիտական աշխատանքի ուղարկելուն, դա ընդհանրապես խայտառակություն է, որովհետև նա կդառնա գործիք այն երկրի իշխանությունների ձեռքին, որոնք բոլոր տեղեկություններն ունեն օֆշորի հետ կապված: Դա «շպիոնիկի» տարբերակ է դառնալու, և բոլորը հասկանալու են, թե ով է Տիգրան Սարգսյանը։ Այսինքն, արտաքին ուժերի համար պիտի դառնա գործակալ՝ ընդդեմ Հայաստանի»,–ապա հավելել, որ Սերժ Սարգսյանը կարծես իր «թևերով» ծածկում է Տիգրան Սարգսյանին։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, դա ավելի կարևոր իրադարձություն է համարել բանախոսը. «Քոչարյանը, ըստ էության, առաջին հերթին տվեց մաթեմատիկական ճշտությամբ իրավիճակի գնահատականը, իշխանությունների վարած քաղաքականության ներքին գնահատականը, ողբալի վիճակը, և ամենակարևորը, որ ինքը, սահմանադրական փոփոխությունների հետ կապված, հստակ ասաց, որ որևէ հիմք չկա Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու։ Չկա ոչ հասարակական պահանջ, ոչ էլ Սահմանադրությունը խանգարում է, որպեսզի երկիրը գնա առաջ և առաջ եկած մարտահրավերները լուծի, ոչ էլ դրսի, ասենք, Եվրախորհրդի պահանջն էր դա»։
Բանախոսը մեկնաբանել է նաև այն փաստը, որ 2005 թվականի Սահմանադրական բարեփոխումներն առկա էին Ռոբերտ Քոչարյանի նախագահական ծրագրում։ Բացի այդ, 1998–ից մինչ 2005 թվականը 7 տարի է կազմել. «Սահմանադրության մեջ փոփոխությունները, ինչպես խորհուրդ են տալիս մասնագետները, պետք է անել դանդաղ շտապողականության սկզբունքով։ Եվ այդպես էլ արվեց»։
Ինչ վերաբերում է ներկայիս սահմանադրական փոփոխություններին, նախաձեռնությունը միայն ու միայն իշխանություններին է, և իշխանությունը նպատակ ունի այդ ձևով վերարտադրվել. «Դա համոզված եմ՝ չի հաջողվելու...»,–եզրափակել է Արամ Հարությունյանը։