Տնտեսական

26.04.2014 10:50


ԲՀԿ-ն տեր է իր ծրագրերին

ԲՀԿ-ն տեր է իր ծրագրերին

ԲՀԿ-ն շրջանառության մեջ կդնի Միքայել Մելքումյանի 10 քայլերից` տնտեսավարող սուբյեկտներին անհապաղ շրջանառության հարկից և արտոնագրային վճարներից ամբողջական արտոնություն տրամադրելու օրենքի նախագիծը

Կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության գործուն աջակցության իր ծրագրային մոտեցումների իրականացման անհրաժեշտությունը և այն, որ անցած երկու տարիների ընթացքում հանրապետությունում փակվել է 3000-ից ավելի փոքր մանրածախ օբյեկտներ, իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում շարունակվում է այդ անընդունելի գործընթացը և արդեն փակվել են ևս 1000 օբյեկտներ`ԲՀԿ-ն անհապաղ շրջանառության մեջ է դնում ՓՄՁ սուբյեկտներին շրջանառության հարկից և արտոնագրային վճարներից ամբողջական «ազատելու» օրենսդրական նախաձեռնությունը:

Սա մեր կողմից առաջարկված 10 քայլերից մեկն է: Ընդ որում ակնհայտ է այս նախաձեռնության արդյունավետությունը:

Այսպես, 2014թ. ՀՀ պետական բյուջեում շրջառության հարկից և արտոնագրային վճարներից մուտքերը պետք է կազմեն 21 մլրդ դրամ, սակայն, եթե ՀՀ 18 հազ. խանութներից արդեն 4000-ը փակվել են, ապա անհնար կլինի այդ միջոցների հավաքագրումը:

Հարկային առաջարկվող արտոնության արդյունքում ակնկալվում է, որ շուրջ 60 հազ. ՓՄՁ սուբյեկտներից յուրաքանչյուրում առնվազն մեկ լրացուցիչ աշխատատեղ կստեղծվի (ընդհանուր առմամբ՝ կստեղծվեն շուրջ 60 հազ. նոր աշխատատեղեր), որի միայն եկամտահարկը կկազմի տարեկան շուրջ 10-12 մլրդ դրամ:

Տնտեսավարողների մոտ կխնայվեն շրջանառու միջոցներ, կավելանա ներդրումային ակտիվությունը:

Միջին հաշվով յուրաքանչյուր ՓՄՁ սուբյեկտի մոտ խնայողությունը ամսական կկազմի 30-40 հազ. դրամ:

Նույնը վերաբերում է արտոնագրային վճարով գործող տաքսիստներին, վարսավիրանոցներին, փոքր սննդի օբյեկտներին և այլն:

Մենք գտնում ենք, որ այս քայլը խիստ անհրաժեշտ է մեր պետությանը և ժողովրդին:

ԲՀԿ-ն տեր է իր ծրագրերին:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան

Այս խորագրի վերջին նյութերը