Լրահոս

26.04.2014 11:05


«Հանուն Սերժ Սարգսյանին սիրաշահելու՝ կարելի՞ է այդպես գետնով տալ ակադեմիկոսի գոնե վաստակած անցյալը» (տեսանյութ)

«Հանուն Սերժ Սարգսյանին սիրաշահելու՝ կարելի՞ է այդպես գետնով տալ ակադեմիկոսի գոնե վաստակած անցյալը» (տեսանյութ)

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
ԳԱԱ տարեկան ժողովում ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը համարձակվել է քննադատել իշխանությունների կողմից Սեւանի ջրազրկման ծրագիրը։ Եվ այդ ամենը՝ Սերժ Սարգսյանի ներկայությամբ։ Սերժ Սարգսյանն էլ չպլանավորված զայրացավ, կողքին նստած ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ չպլանավորված վատ զգաց իրեն։ Այնքան է վատ զգացել, որ հայտարարել է, թե Ռուբեն Ջրբաշյանի հայտարարությունը ոչ կոռեկտ էր, եւ ակադեմիկոսը Սեւանի ջրերը «խառնել է» այլ ջրերի հետ։
Հետաքրքիր է՝ Ռադիկ Մարտիրոսյանը գոնե գիտակցե՞լ է, թե ինչպես է խայտառակում Հայաստանի գիտական համակարգը, եթե գտնում է, որ հայ ակադեմիկոսը ի վիճակի չէ Սեւանի ջրերը տարբերել այլ ջրերից։ Թե՞ հանուն Սերժ Սարգսյանին սիրաշահելու՝ կարելի է այդպես գետնով տալ ակադեմիկոսի գոնե վաստակած անցյալը։
Ի պատիվ Ռուբեն Ջրբաշյանի՝ պետք է ասել, որ վերջինս ոչ միայն չի հրաժարվել իր խոսքերից, այլեւ եւս մեկ անգամ պնդել է. «Չեմ գտնում, թե ոչ կոռեկտ եմ եղել: Ի՞նչ է նշանակում՝ Սեւանի ջրերը խառնել եմ այլ ջրերի հետ: Իմ հարցադրումն այն էր, որ ջրերի մեծ տոկոսը կորչում է անվերադարձ, հիմա Սեւան է գնում, թե՞ Արաքս է լցվում՝ ի՞նչ նշանակություն ունի մեր գյուղատնտեսության համար,- հայտարարել է ակադեմիկոսը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը