Աշխարհ

26.04.2014 11:44


Ալիևը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից

Ալիևը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից

Իլհամ Ալիևը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից։ ԱՊԱ գործակալությանն այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հանրային-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը։

«Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա, որը բանակցություններում ապակառուցողական դիրքորոշում ունի: Առայժմ արդյունքներ չկան։ Ադրբեջանի նախագահը դժգոհ է ինչպես բանակցությունների ընթացքից, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից: Կարծում ենք՝ եթե բանակցություններն այսպես շարունակվեն, արդյունքներ չեն գրանցվի։ Ամեն դեպքում, մենք բանակցություններին այլընտրանք չենք տեսնում: Այլընտրանք կարող է լինել պատերազմը: Մենք կարծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները դեռ սպառված չեն»,- ասել է Հասանովը:

Այս խորագրի վերջին նյութերը