Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Թեհրանում
Թեհրանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց ապրիլի 22-ին Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ, Թեհրանի Հայոց Հասարակական միության սրահում տեղի ունեցած հանդիպմամբ, որին մասնակցեցին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, Իրանի Մեջլիսի պատգամավորներ, ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Ֆարհադ Քոլեյնին, իրանահայ համայնքային կառույցների ղեկավարներ, պարսիկ մտավորականներ:
Հադիպմանը ելույթ ունեցավ Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, ով իրանցի հյուրերին ներկայացրեց Հայոց ցեղասպանության իրողությունը և դատապարտեց թուրքական իշխանությունների որդեգրած ժխտողական քաղաքականությունը:
Ապրիլի 23-ին տեղի ունեցավ ծաղկեմատույցի արարողություն՝ Թեհրանի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ տեղադրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժաղնող հուշակոթողին: Արարողության մասնակցեց Իրանում ՀՀ դեսպանը: Միջոցառմանը ներկա գտնվեցին և Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Ռուսաստանի, Լիբանանի և Ուրուգվայի դեսպանները, ինչպես նաև ներկայացուցիչներ Թեհրանում հավատարմագրված այլ դեսպանություններից:
Հիշատակի արարողությունը եզրափակվեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի կողմից մատուցված հոգեհանգստյան պատարագով:
Ապրլիլի 24-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում տեղի ունեցավ Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրոնում, որին ներկա էին բազմահազար թեհրանահայեր: Միջոցառմանը ելույթ ունեցան դեսպան Առաքելյանը, Թեհրանի Հայոց թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը, իրանահայ համայնքի հասարակական և մշակութային գործիչներ:
Իր խոսքում դեսպան Առաքելյանը նշեց. «Այսօրվա խորհուրդն ընկալելի է բոլորիս համար, քանի որ մեր ցավն ընդհանուր է: Մեզ միավորող վիշտն այնքան մեծ է ու ահռելի, որ անգամ բազմաթիվ երկրների խորհրդարանների կողմից Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն ի զորու չէ մեղմացնել այդ ցավը»:
«Ընդամենը տասներկու ամիս անց մենք բոլորելու ենք հարյուրամյակը և ավելի նպատակամղված առաջ ենք գնալու մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մեկընդմիշտ ու բոլոր ատյաններում դատապարտելու պահանջատիրությամբ: Մոտալուտ հարյուրամյակը խուճապի մեջ է գցել պատմության ընթացքը փոխել ցանկացողներին, ովքեր ամեն օր մեծացնում են փաստերի խեղաթյուրման՝ օր օրի արժեզրկվող իրենց զինանոցը: Մենք բազմիցս ասել ենք, և չենք զլանա կրկնելուց, որ մեր պահանջը հստակ է՝ Հայոց Ցեղասպանությունը պետք է ստանա իրավական, քաղաքական և բարոյական համապատասխան գնահատական միջազգային հանրության կողմից»,- իր ելույթը եզրափակեց դեսպան Առաքելյանը:
Արարողության ավարտին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրոնի սաները ցուցադրեցին բեմականացված ներկայացում՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: