Սերժ և Տիգրան Սարգսյանների կառավարման մոդելը հետևյալն էր՝ Հայաստանում ապրող ըմբոստ քաղաքացիների համար պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք այստեղ չմնան ու հեղափոխություն չանեն, այլ արտագաղթեն, բայց այնպես արտագաղթեն, որ ՀՀ–ի հետ կապը չկտրվի։ Իսկ այդ կապն անհրաժեշտ էր, որպեսզի դրսից տրանսֆերտներ ուղարկվեին, հեղափոխական արտագաղթողների այստեղ մնացած հարազատներն այդ տրանսֆերտներով վճարունակ պահանջարկ ապահովեին սպառողական շուկայում, իսկ իշխանությունն էլ հարկային տեռորի միջոցով փողերը հավաքեր բիզնեսմեններից։
Այդ մոդելն ինչ-որ առումով աշխատեց, ինչ-որ առումով չաշխատեց։ Աշխատեց հեղափոխականներին արտագաղթեցնելու մասով, բայց չաշխատեց ակնկալվող տրանսֆերտների մասով, քանզի հեղափոխականների մեծ մասն արտագաղթեց ընտանիքներով, և, հետևաբար, դրսից փող ստանալու տիգրանսարգսյանական ծրագիրը «փոզմիշ» եղավ։ Հարվածի տակ ընկավ բիզես դաշտը, բայց դե, փողը, միևնույն է, չէր հերիքում։
Բացը փորձեցին լրացնել պարտք վերցնելով։ Դա էլ չօգնեց տնտեսության վիճակի բարելավմանը, քանզի իշխանության նեղ շրջապատի ախորժակն ավելանում էր` երկրում տնտեսական վիճակի վատացմանը զուգընթաց։
Հիմա իշխանությունները հայտնվել են կոտրած տաշտակի առաջ։ Փող չկա։ Ինչ կար` «կերել» են։ Տիգրան Սարգսյանն, ըստ այդմ, իր ծրագիրը կատարել է։ Նրան էլի կպահեին, եթե չվախենային ուկրաինական սցենարի կրկնությունից։
Հովիկին կադրային ազատություն են տվել, բայց ստիպում են, որ Տիգրան Սարգսյանի գիծը շարունակի։ Հովիկն առանձնապես չի դիմադրում, բայց փորձում է բոլորին լավամարդ լինելու տարբերակով տիգրանություն անել։ Ասել է թե՝ Տիգրանի հեռանալով բան չի փոխվել, պարզապես դեմագոգիան է շատացել։ Նոր վարչապետի խնդիրը դարձել է Սերժ Սարգսյանի համար ժամանակ շահելը։
Իսկ դա նշանակում է, որ ոչիշխանական ուժերը պետք է մի կողմ դնեն կառավարության առաջարկած թամաշան, ժամանակ չտան իշխանություններին, ու որպես առաջին քայլ` համատեղ հանրահավաք անեն՝ սոցիալ–տնտեսական ու քաղաքական հարցերին առնչվող մի շարք պահանջներ առաջ քաշելով։ Դրանից հետո արդեն ամեն ինչ իր տեղը կընկնի։
Սերժ Սարգսյանին զրկել ժամանակից

Հովիկ Աբրահամյանին Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակեց ցայտնոտային իրավիճակում։

Սևակ Մինասյան