Մեկնաբանություն

26.04.2014 21:44


«Հայաստան» ծաղրանկար

«Հայաստան» ծաղրանկար

«Սերժ Սարգսյանն իր իմաստնությամբ

երբեք չի շփոթվում կամ

գրեթե երբեք չի շփոթվում»։

Շարմազանով

Սերժ Սարգսյանը դեռ չէր հասցրել հրապարակել իր իմաստուն որոշումը, որով ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկեց Գալուստ Սահակյանի թեկնածությունը (ինչը միաձայն ընդունվեց ՀՀԿ ԳՄ-ի կողմից)՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արդեն հրավերներ է ստացել Ֆրանսիայի Վերին պալատից՝ Սենատից: 12 սենատորներ խնդրել են ելույթ ունենալ Սենատում:

Սահակյանին իրենց օրենսդիր մարմիններոււմ ելույթ ունենալու հրավերներ են ուղարկել նաեւ Գերմանիայի Բունդեսթագը, Իտալիայի եւ Իսպանիայի Վերին պալատները՝ Սենատները, Նաեւ՝ Լեհաստանի Վերին պալատը՝ Սենատը, Լատվիայի Սեյմը, Հունասանի խորհրդարանը, Բուլղարիայի Ազգային ժողովը եւ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը:

Ի դեպ, մոռացանք նշել, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին առաջինը հրավիրել է Ուկրաինայի Գերագույն ռադան:

Գալուստ Սահակյանն արդեն պատրաստել է մի քանի ելույթ:

«Ովքեր մտածում են, որ Հայաստանում Մայդան կլինի, թող Մայդանը իրենց հոր բոստանում լինի»,- Ուկրաինայի Գերագույն ռադայում պատրաստվում է հայտարարել ՀՀ ԱԺ նախագահը:

«Մարդու ուղեղը լվացքի մեքենա չի, երբ ուզենա լվա, երբ ուզենա՝ մզի»,- Գերմանիայի Բունդեսթագում պատրաստվում է հայտարարել ՀՀ ԱԺ նախագահը:

«Ես շատ տգեղ չեմ եւ ոչ էլ սուրբ ու Աստված, ես առաջնորդվում եմ իմ գործառույթներով, որոնք միշտ էլ կարող են մայրամուտ ապրել»,- Ֆրանսիայի սենատում պատրաստվում է հայտարարել ՀՀ ԱԺ նախագահը:

«Ես էն գործիչը չեմ, որին կարելի է քերել, մի բան հանել»,- Լատվիայի Սեյմում պատրաստվում է հայտարարել ՀՀ ԱԺ նախագահը:

«Մեզ նման հզորների վրա մատ չեն թափ տալիս, մեզ նման հզորների հետ համագործակցում են: Եվ դա է պատճառը, որ մենք քնքուշ ենք վերաբերվում ընդդիմադիրներին, քանի որ սաղ աշխարհը մեզ է ուզում միանալ»,- Հունաստանի խորհրդարանում պատրաստվում է հայտարարել ՀՀ ԱԺ նախագահը:

«Ես չգիտեմ, սա լավ է, թե վատ, ես չեմ հասկանում, սա հումո՞ր է, թե՞ զավեշտ: Մեկն էլ ասում է՝ շուլուխ է: Թող այդ մեկի ասածով լինի, բայց պետք է ասեմ, որ պետությունների ընդերքում երկու բանաձեւ կա ու պետք է ասեմ, որ գնացեք Թումանյան կարդացեք, եւ դուք այն ժամանակ կհասկանաք, որ ժողովուրդը մեծահոգի է, իսկ ամբոխը՝ հիմար, Դուք ուզում եք ամբոխ հավաքել, բայց պետք է ասեմ, որ ամբոխը դրական գործիք չէ, ժողովուրդը դրական գործիք է:

Սա շահարկում չէ, սա ծես է»,- Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում պատրաստվում է հայտարարել ՀՀ ԱԺ նախագահը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը