Աշխարհ

28.04.2014 10:38


Ալիև. «Այսօր ուժը գլխավոր դեր է խաղում միջազգային հարաբերություններում»

Ալիև. «Այսօր ուժը գլխավոր դեր է խաղում միջազգային հարաբերություններում»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Բաքվում մեկնարկած Բաց հասարակությունների 2-րդ գլոբալ համաժողովում, անդրադարձել է ԼՂ հակամարտությանը։

«Կան ՄԱԿ 4 բանաձևեր, որոնք պահանջում են դուրս բերել հայկական զորքերը։ Նման որոշում ընդունել են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ու այլ միջազգային կազմակերպություններ»,– Vesti.Az-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը։ Նա նշել է, թե ուժն այսօր գլխավոր դեր է խաղում միջազգային հարաբերություններում։

«Մենք պետք է լինենք մեր ճակատագրի տերը, պետք է ուժեղ լինենք»,–ասել է Ալիևը՝ հերթական անգամ հոխորտալով, թե «վերականգնելու են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը