Լրահոս

28.04.2014 19:41


Նախորդ շաբաթ ներբանկային շուկայում իրականացվել է 1,750,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք

Նախորդ շաբաթ ներբանկային շուկայում իրականացվել է 1,750,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք

Ապրիլի 22-26-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,960,849 ԱՄՆ դոլար 413.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 101,829,488 ԱՄՆ դոլար 414.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 1,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 2,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 412.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ինչպես տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,760,012 EUR 570.20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 12,990,323 EUR 573.62 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 837,552,766 ՌԴ ռուբլի 11.50 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 104,369,966 ՌԴ ռուբլի 11.63 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Այս խորագրի վերջին նյութերը