Լրահոս

28.04.2014 10:46


Վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարին

Վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Սարգսյանին համատեղ աշխատանքի և համագործակցության համար:
«Համոզված եմ, որ պարոն Խաչատրյանի գիտելիքներն ու փորձը կնպաստեն, որպեսզի մենք շարունակենք այն բարեփոխումները, որոնք իրականացվում են: Այս համակարգում մենք փորձելու ենք լուրջ կառուցվածքային փոփոխություններ կատարել: Ունենք լուրջ մարտահրավերներ, և ես համոզված եմ, որ բոլորս միասին դրանք հաղթահարելու ենք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը նշել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում հավաքվել է պրոֆեսիոնալ թիմ, և համոզմունք հայտնել, որ նորանշանակ նախարարի առջև դրված խնդիրները կիրականացվեն:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Գագիկ Խաչատրյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Այս խորագրի վերջին նյութերը