Լրահոս

28.04.2014 11:48


ԱԺ-ից պահանջում են չընդունել կառավարության ներկայացրած օրինագիծը

ԱԺ-ից պահանջում են չընդունել կառավարության ներկայացրած օրինագիծը

Այսօր «S.O.S. Սևան» նախաձեռնության անդամներն Ազգային ժողովի դիմաց բողոքի գործողություն են իրականացնում՝ պահանջելով չընդունել Սևանա լճից հավելյալ ջրային ռեսուրսների բացթողնման վերաբերյալ կառավարության ներկայացրած օրինագիծը, որն ընդգրկված է ԱԺ այս քառօրյայի օրակարգում։

Ակցիայի մասնակիցները պարզել են «Չենք հանձնի Սեւանը», «Պաշտոնյաների ագահությունը կործանում է Սեւանը» գրությամբ պաստառներ։

ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որի ընդունման դեպքում Սեւանա լճից տարեկան առավելագույն 170 միլիոն խմ ծավալով ջրառը կավելանա` հասնելով մինչև 240 միլիոն խմ-ի 5 տարի ժամկետով։

Այս խորագրի վերջին նյութերը