Եվրոպան ցանկանում է ավելացնել ադրբեջանական գազի ծավալները
ԵՄ–ն պատրաստվում է երկարացնել Ադրբեջանից սկիզբ առնող «Հարավային միջանցք» գազատարի մատակարարման ուղին Իտալիայի հարավից՝ նրա վերջնական կետից, մայրցամաքի խորքեր: Այս մասին «Վեդոմոստի»–ին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։ 2014-2020թթ. ընթացքում կասպիական գազի մատակարարումը եվրոպական երկրներ ապահովելու համար կկառուցվեն խողովակաշարեր։ «Հարավային միջանցք» գազատարի երկարացման վրա Եվրոպան կստեղծի հատուկ հիմնադրամ` 5.8 մլրդ եվրո ծավալով։ Դա թույլ կտա ԵՄ-ին ոչ միայն ավելացնել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները, այլև արտահանում սկսել Թուրքմենստանից ու Իրանից (այս երկրի պարագայում դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե միջազգային պատժամիջոցները հանվեն)։
Պարբերականի փոխանցմամբ` ադրբեջանական գազը Եվրոպայում կդառնա ռուսական գազի այլընտրանք, ուստի այժմ ամեն ինչ կախված է Ռուսաստանից. այն կամ կդրդի եվրոպացիներին օգտվել այլընտրանքային տարբերակից, կամ էլ կկանգնեցնի այդ գործընթացը։