Լրահոս

28.04.2014 14:36


Երևանի քաղաքապետարանը երկակի ստանդարտներով է սեփականաշնորհում տարածքները

Երևանի քաղաքապետարանը երկակի ստանդարտներով է սեփականաշնորհում տարածքները

Այսօր Երևանում ավտոտնակների, կրպակների և այլ տարածքների օրինականացումը կարող է հանգեցնել կոռուպցիոն դրսևորումների: Պատճառն այն է, որ Քաղաքապետարանը օգտագործում է մայրաքաղաքի գոտիավորման սխեմաները, և մի դեպքում քաղաքացիների տարածքներն օրինականացվում են, իսկ մյուս դեպքում՝ մերժվում: Մերժման դեպքերը Երևանի քաղաքապետարանը պատճառաբանում է գոտիավորման սխեմաներում փոփոխություններ կատարելու կամ դրանց հաստատված չլինելու հիմքերով:

Գոտիավորման նախագիծն այն փաստաթուղթն է, որի հիման վրա Երևանի վարչական շրջաններում տրվում են հողամասեր, ինչպես նաև շենքերի ու շինությունների կառուցման թույլտվություն: Երևանում, սակայն, կան այնպիսի վարչական շրջաններ, որոնց համար դեռևս չկանքաղաքաշինական գոտիավորման նախագծեր, իսկ այն շրջաններում, որտեղ արդեն իսկ հաստատված սխեմաները գոյություն ունեն, քաղաքապետարանն անհիմն կերպով ձգձգում է սեփականաշնորհման գործընթացը՝ պատճառաբանելով, թե դրանք վերջնական հստակեցման կարիք ունեն: Այնինչ, շատ դեպքերում այս պատճառաբանությունը պարզապես ահիմն է, քանի որ որոշ վարչական շրջաններիքաղաքաշինական գոտիավորման նախագծերը հաստատվել են տարիներ առաջ, իսկ Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագրով նախատեսված չէ մշակել կամ փոփոխել դրանք:

Վերջերս Երևանի քաղաքապետարանը նման պատճառաբանությամբ անհիմն կերպով մերժել էր Արաբկիրի բնակչի օրինական դիմումը: Այդ պատճառով Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում: Խնդիրն այն էր, որ քաղաքացին դեռևս 2007թվականին դիմել էր քաղաքապետարան իր կողմից օգտագործվող ավտոտնակի օրինականացման խնդրանքով: Քաղաքապետարանի համապատասխան բաժնից ստացել էր հարկային հաշիվ, վճարելպահանջված գումարը, սակայն ավտոտնակի սեփականաշնորհման գործընթացը մինչ օրս չի կատարվել: Երևանի քաղաքապետարանը սեփականաշնորհման ձգձգումն այս դեպքում պատճառաբանում էԱրաբկիր վարչական շրջանի տարածքներում գոտիավորման սխեմաների վերջնական հստակեցմանանհրաժեշտությամբ, այնինչ տվյալ տարածքի քաղաքաշինական գոտիավորման նախագիծը հաստատվել է դեռևս 2007 թվականին:

Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով շարունակվում է խախտվել բազմաթիվ քաղաքացիների իրավունքը: Այսինքն՝ մարդիկհաճախ չեն կարողանում սեփականացնել իրենց կողմից օգտագործվող տարածքները և ստիպված ենլինում սպասել տարիներ կամ փնտրել քաղաքապետարանի աշխատակցի, ով անհատական լուծումկտա իրենց խնդրին:

Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը