Արամ Մանուկյան. «Այդ խնդիրը չլուծելու համար առնվազն պետք է կառավարությանը դատի տալ»
ԱԺ նիստում անդրադառնալով մինչև 2019թ. Սևանա լճից ջրի բաց թողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խոր. մետրի փոխարեն առավելագույնը 240 մլն խոր. մ դարձնելու նախագծին` ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասել է.
–Վերջին 3-4 տարիների ընթացքում կառավարությունը նպատակային դադարեցրել է Սևանի մակարդակի բարձրացման խնդիրը։ Արարատյան դաշտավայրում ընդամենը 700–800 մլն խմ է պաշտոնապես պետք խնդիրները լուծելու համար։ Վերջին տարիներին բաց է թողնվել երկու անգամ ավելի՝ 1,4 մլն խմ, և, արդյունքում, այդ ամբողջ ջրերը լցվում են Արաքս՝ դեպի Ադրբեջան։ Ոռոգման խնդիրն ընդամենը պատրվակ է Սևանից հավելյալ ջուր բաց թողնելն արդարացնելու համար,–ասել է Ա. Մանուկյանը,–խնդիրն այստեղ ուղղակի բիզնես ծրագիրն է։ Նաև լրացուցիչ էլեկտրական հոսանք արտադրելու համար բաց են թողնում Կասկադին։ Մոտ 100 մլն խմ ջուր բաց թողնելը մոտ 10 մլն դոլարի եկամուտ է բերում։ Այսինքն, ամեն տարի մոտ 10 մլն դոլարի լրացուցիչ էլեկտրական հոսանք պետք է արտադրվի։
Նա հիշեցրել է Սերժ Սարգսյանի խոսքերը, որ կառուցելու են Եղվարդի, Քաղսիի և Վեդիի ջրամբարները: Որից հետո, սակայն, կառավարությունը հայտարարել էր, որ այդ ջրամբարների վերակառուցման համար նախագծեր չկան, շինարարական աշխատանքներ չեն կատարվում, ավելին՝ «անհրաժեշտ է գտնել Քաղսիի գտնվելու վայրը»:
–Այդ խնդիրը չլուծելու համար առնվազն պետք է կառավարությանը դատի տալ։ Հիմա եկել եք, նեյնիմ եք անում, որ էլ խնդիր չկա լուծելու, ստիպված ենք ջուրը բաց թողնել: Բա լուծեիք, բա կառավարության ստրատեգիան որտե՞ղ է եղել,-ասել է Ա. Մանուկյանը,–եթե հիմա ջրամբարներ եք կառուցում, «Որոտանի» կասկադն ինչո՞ւ վաճառեցիք: Նվազագույնը 1.5 մլրդ դոլար էր այդ չորս ջրամբարների ինքնարժեքը: Ինչո՞ւ եք 180 մլն դոլարով վաճառել: Հաջորդ սկանդալը՝ այդ 180 մլն դոլար գումարը չի փոխանցվել և չի փոխանցվելու:

7or.am