Լրահոս

28.04.2014 16:23


Լյուդմիլա Սարգսյան. «Գործ ունենք ընդամենը հերթական կոռուպցիոն ծրագրի հետ»

Լյուդմիլա Սարգսյան. «Գործ ունենք ընդամենը հերթական կոռուպցիոն ծրագրի հետ»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը խորհրդարանում անդրադառնալով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրության և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը» հաստատելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագծին` ասել է, որ լճից լրացուցիչ ջուր վերցնելու պատճառներն անտրամաբանական են։

–Պարզագույն մարդկային լեզվով ասած՝ գործ ունենք ընդամենը հերթական կոռուպցիոն ծրագրի հետ: Ընդ որում, կարող ենք մտածել, որ կոռուպցիոն գործարքները հասնում են միջազգային ծավալների, իսկ ավելի կոնկրետ՝ հայ-ադրբեջանական միջկառավարական մակարդակով իրականացվող համակարգային կոռուպցիայի, որտեղ տուժում են Հայաստանն ու հայ ժողովուրդը, իսկ ադրբեջանական կողմը՝ օգտվում,–ասել է Լ. Սարգսյանը:

Կետ առ կետ բերելով իր ասածի հիմնավորումները՝ նա առաջարկել է կասեցնել այս օրինագծի քննարկումը, մինչև կառավարությունը ներկայացնի իր նշած հարցադրումների վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների վրա հիմնված խորքային հիմնավորումներ:

–Հակառակ դեպքում՝ կարող ենք վստահորեն պնդել, որ գործ ունենք ոչ թե ոռոգման կարիքների բավարարման, այլ պարզապես կոռուպցիոն դրսևորումների հետ: Վերջում մեկ հռետորական հարց՝ է՞լ ում է ձեռնտու, որ Սևանից ու մեր այլ ջրային ավազաններից հնարավորինս շատ ջուր դուրս բերվի, և արդյոք այդ ջուրը հենց այնպես նվիրաբերվում է մեր թշնամի Ադրբեջանի՞ն, թե՞ կոռուպցիան ազգեր ու սահմաններ չի ճանաչում,–ասել է Լ, Սարգսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը