Սևանից ջրառի քանակությունը 70 մլն խմ-ով ավելացնելու մասին օրինագծին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու։ Ներկայացնելով խմբակցության տեսակետը` ԲՀԿ–ական Մարտուն Գրիգորյանն ԱԺ–ում հայտարարել է.
–Կառավարությունը մեզ կանգնեցրել է իսկապես շատ դժվարին ընտրության առջև: Քվեարկելով հօգուտ կառավարության ներկայացրած նախագծի՝ մենք առնվազն շտապողականություն հանդես կբերենք, քանզի չունենք երաշխիքներ Սևանի էկոհամակարգի անխաթար վիճակի և զարգացման հեռանկարների առումով: Մերժելով կառավարության ներկայացրած նախագիծը՝ մենք միանգամից ոչ ենք ասում Արմավիրի և Արարատի մարզերի 29 գյուղերի հողօգտագործողներին, որոնց 8000 հա հողերը կարող են վերածվել բացարձակ անապատային գոտու,–ասել է նա:
ԲՀԿ–ն համամիտ չէ թե՛ կառավարության, թե՛ բնապահպանական որոշ կազմակերպությունների կտրական դիրքորոշմանը և այն պնդումներին, թե 70 մլն խմ ջուրն էական ազդեցություն ունենալ չի կարող, որովհետև այդ պնդման համար կառավարության կողմից չեն բերվել բավարար հիմնավորումներ.
–Համամիտ չենք նաև այն բնապահպանների դիրքորոշմանը, ովքեր բոլորովին չեն ուզում տեսնել խնդրում առկա շատ կարևոր տնտեսական բաղադրիչը: ԲՀԿ ներկայացուցիչ մեր հանձնաժողովական գործընկերները հատկապես դեմ են անհեռանկարայնությանը, մերկապարանոց պնդումներին: Մենք չենք կարող անտեսել այն կարևոր հանգամանքը, որ կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկում այսօրինակ իրավիճակից մեզ զերծ պահելու համար:Կառավարությունը հավաստիացնում է, որ արդեն իսկ ունենք ջրի մակարդակի 5սմ-ի աճ, բայց հաշվարկներն ասում են, որ կառավարության ակնկալած ջրառը այդ 5սմ-ն էլ կզրոյացնի, եւս 15 սմ էլ:
Մ. Գրիգորյանը հարցրել է՝ ինչո՞ւ հանձնաժողովին, ապա և հանրային լսումների մասնակիցներին ու խորհրդարանին չեն ներկայացվում կոնկրետ հաշվարկներ սպասվող օգուտների և վնասների մասին, ինչո՞ւ է, ըստ կառավարության ներկայացրած օրինագծի, հանվել ջրառը միայն դրական հաշվեկշռի պարագայում իրականացնելու հրամայականը:
–ՎերջումթույլտվեքարձագանքելմերգործընկերՀակոբՀակոբյանիելույթին: Մենքամբողջովինկիսումենքնրամտահոգությունըջրամբարաշինությանվերաբերյալևհարցնում` եթեջրամբարաշինությունըելքէայսօրինակիրավիճակներիցզերծմնալուհամար, ինչո՞ւայսէլքանիտարիասում-ասումուոչինչչենքանումայդուղղությամբ՝աչքներսՍևանիցչկտրելով:Իդեպ, մերհարևանԹուրքիաննույնպեսունիայդխնդիրըևիրողջներուժովլծվելէայդգործին, իսկմենքշարունակումենքպոպուլիստականելույթներովինքներսմեզխաբել,–ասել է ԲՀԿ–ական պատգամավորը:
Մարտուն Գրիգորյան. «Ինչո՞ւ ասում-ասում ու ոչինչ չենք անում՝ աչքներս Սևանից չկտրելով»
Սևանից ջրառի քանակությունը 70 մլն խմ-ով ավելացնելու մասին օրինագծին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու։ Ներկայացնելով խմբակցության տեսակետը` ԲՀԿ–ական Մարտուն Գրիգորյանն ԱԺ–ում հայտարարել է.
–Կառավարությունը մեզ կանգնեցրել է իսկապես շատ դժվարին ընտրության առջև: Քվեարկելով հօգուտ կառավարության ներկայացրած նախագծի՝ մենք առնվազն շտապողականություն հանդես կբերենք, քանզի չունենք երաշխիքներ Սևանի էկոհամակարգի անխաթար վիճակի և զարգացման հեռանկարների առումով: Մերժելով կառավարության ներկայացրած նախագիծը՝ մենք միանգամից ոչ ենք ասում Արմավիրի և Արարատի մարզերի 29 գյուղերի հողօգտագործողներին, որոնց 8000 հա հողերը կարող են վերածվել բացարձակ անապատային գոտու,–ասել է նա:
ԲՀԿ–ն համամիտ չէ թե՛ կառավարության, թե՛ բնապահպանական որոշ կազմակերպությունների կտրական դիրքորոշմանը և այն պնդումներին, թե 70 մլն խմ ջուրն էական ազդեցություն ունենալ չի կարող, որովհետև այդ պնդման համար կառավարության կողմից չեն բերվել բավարար հիմնավորումներ.
–Համամիտ չենք նաև այն բնապահպանների դիրքորոշմանը, ովքեր բոլորովին չեն ուզում տեսնել խնդրում առկա շատ կարևոր տնտեսական բաղադրիչը: ԲՀԿ ներկայացուցիչ մեր հանձնաժողովական գործընկերները հատկապես դեմ են անհեռանկարայնությանը, մերկապարանոց պնդումներին: Մենք չենք կարող անտեսել այն կարևոր հանգամանքը, որ կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկում այսօրինակ իրավիճակից մեզ զերծ պահելու համար: Կառավարությունը հավաստիացնում է, որ արդեն իսկ ունենք ջրի մակարդակի 5սմ-ի աճ, բայց հաշվարկներն ասում են, որ կառավարության ակնկալած ջրառը այդ 5սմ-ն էլ կզրոյացնի, եւս 15 սմ էլ:
Մ. Գրիգորյանը հարցրել է՝ ինչո՞ւ հանձնաժողովին, ապա և հանրային լսումների մասնակիցներին ու խորհրդարանին չեն ներկայացվում կոնկրետ հաշվարկներ սպասվող օգուտների և վնասների մասին, ինչո՞ւ է, ըստ կառավարության ներկայացրած օրինագծի, հանվել ջրառը միայն դրական հաշվեկշռի պարագայում իրականացնելու հրամայականը:
–Վերջում թույլ տվեք արձագանքել մեր գործընկեր Հակոբ Հակոբյանի ելույթին: Մենք ամբողջովին կիսում ենք նրա մտահոգությունը ջրամբարաշինության վերաբերյալ և հարցնում` եթե ջրամբարաշինությունը ելք է այսօրինակ իրավիճակներից զերծ մնալու համար, ինչո՞ւ այս էլ քանի տարի ասում-ասում ու ոչինչ չենք անում այդ ուղղությամբ՝ աչքներս Սևանից չկտրելով: Ի դեպ, մեր հարևան Թուրքիան նույնպես ունի այդ խնդիրը և իր ողջ ներուժով լծվել է այդ գործին, իսկ մենք շարունակում ենք պոպուլիստական ելույթներով ինքներս մեզ խաբել,–ասել է ԲՀԿ–ական պատգամավորը:
7or.am