Լրահոս

28.04.2014 17:42


Լևոն Զուրաբյան. «Իշխանությունն ուղղակի խաբել է ժողովրդին»

Լևոն Զուրաբյան. «Իշխանությունն ուղղակի խաբել է ժողովրդին»

ԱԺ–ում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրության և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցրել է՝ ի՞նչ է կատարվում այսօր, ի՞նչ է եղել, ինչո՞ւ են գնում Սևանից լրացուցիչ ջրառ կատարելու։

–Երա՞շտ է եղել մի քանի տարի, ծանր ֆինանսական ճգնաժա՞մ, գլոբալ տաքացո՞ւմ է եղել, երկրաշա՞րժ: Էդ ի՞նչ աղետ է եղել, որ մենք հիմա ստիպված ենք նորից արտակարգ կարգով օգտագործել Սևանի ջրերը,- ասել է Լ. Զուրաբյանը:

Նա հավելել է, որ հակառակ Սերժ Սարգսյանի տված հստակ խոստումների՝ ջրամբարներ չեն կառուցվել, ինչը շատ հստակ քաղաքական հիմնավորում ունի.

–Այն է՝ իշխանությունն ուղղակի խաբել է ժողովրդին, և այդ գումարները կա՛մ կերել է, կա՛մ այլ նպատակով ծախսել:

Նա նաև հայտարարել է, որ ձկնարտադրության պատճառով բավական մեծ ջրառ է կատարվել, չեն գործում Արփա-Սևան և Որոտան-Սևան թունելները և այլն։

–Այս բոլորը ցույց է տալիս, որ ոչ մի աղետ էլ Հայաստանում չկա. կա ընդամենը Սերժ Սարգսյանի ռեժիմի աղետը, և այդ աղետը միակ ֆորսմաժորային բանն է, որ պատահել է Հայաստանի հետ,-նշել է Զուրաբյանը՝ հավելելով, որ ստացվում է՝ իշխանությունների կոռուպցիայի, թալանի, անպատասխանատվության համար վճարում ենք Սևանի ռազմավարական ջրերով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը