Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանը քիչ առաջ հանդես է եկել ելույթով: Պատգամավորը նախ ներկայացրել է իր կենսագրությունը.
«Ծնվել եմ 1955 թվականին, գիտությունների դոկտոր եմ, մաքուր տիրապետում եմ 5 լեզուների...»: Այնուհետև Բագրատյանը ներկայացրել է վարչապետության տարիներին արձանագրված «ունիկալ ձեռքբերումներն ու իրականացրած բարեփոխումները»: Իր ելույթում նախկին վարչապետը կարևորել է Ազգային ժողովում իրականացվելիք «խոր բարեփոխումները», մասնավորապես, ԱԺ-ում վերահսկիչ ֆունկցիաները պետք է տրվեն ընդդիմությանը` անկախ նրանից, թե ընդդիմությունը քանի տոկոս է ներկայացված ԱԺ-ում:
Բագրատյանը հանդես եկավ «նախընտրական» ելույթով
Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանը քիչ առաջ հանդես է եկել ելույթով: Պատգամավորը նախ ներկայացրել է իր կենսագրությունը.
«Ծնվել եմ 1955 թվականին, գիտությունների դոկտոր եմ, մաքուր տիրապետում եմ 5 լեզուների...»:
Այնուհետև Բագրատյանը ներկայացրել է վարչապետության տարիներին արձանագրված «ունիկալ ձեռքբերումներն ու իրականացրած բարեփոխումները»:
Իր ելույթում նախկին վարչապետը կարևորել է Ազգային ժողովում իրականացվելիք «խոր բարեփոխումները», մասնավորապես, ԱԺ-ում վերահսկիչ ֆունկցիաները պետք է տրվեն ընդդիմությանը` անկախ նրանից, թե ընդդիմությունը քանի տոկոս է ներկայացված ԱԺ-ում: