ԱԺ այսօրվա աշխատանքները ցույց տվեցին, որ ՀՀԿ–ն «ճռռալով» է անցկացնում իր ուզածը և սրանից հետո հեշտ չի լինելու։ ՕԵԿ–ի պակասը զգացնել է տալիս ու քաղաքական մեծամասնություն կոչվածը քվորումի և անհրաժեշտ ձայների ապահովման սահմանագծում է։
Ինչպես հայտնի է, ոչիշխանական քառյակը որոշեց չմասնակցել ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքին։ Այդ բոյկոտին միացավ նաև ՕԵԿ–ը։ Վերջինիս որոշումը գործնականում անհնար դարձրեց ԱԺ նախագահի ընտրությունը, և ՀՀԿ–ն ստիպված եղավ արտահերթ նիստ հրավիրել ու 68 ձայնով անցկացնել Հաշվիչ հանձնաժողովի հետ կապված վիճահարույց որոշումը։
Վաղը տեղի կունենա ԱԺ նախագահի թեկնածուների ընտրությունը։ Հրանտ Բագրատյանը թվարկեց սեփական բարեմասնություններն ու ինքնաառաջադրման միջոցով պայքարի մեջ մտավ Գալուստ Սահակյանի հետ։
Անկախ Բագրատյանի առաջադրումից, ՀՀԿ–ն ստիպված է լինելու մոբիլիզացնել իր ռեսուրսները, որպեսզի Գալուստին կարողանա անցկացնել (ՀՀ սահմանադրության համաձայն ԱԺ նախագահը պետք է ստանա պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին, այսինքն՝ ոչ պակաս 66կողմ ձայն)։
ՀՀԿ–ն, «անկախ» պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ միասին, տիրապետում է 71 ձայնի։ Ասել է թե՝ գործնականում ՀՀԿ–ն խնդիր չունի Գալուստին ԱԺ նախագահ դարձնելու հարցում, սակայն ձայների հարցը ՕԵԿ–ի՝ ընդդիմադիր դաշտ անցնելուց հետո խնդիր է դառնալու մեծամասնության համար։
ԱԺ–ում իշխանափոխություն անելու համար պակասում է 6 ձայն, որպեսզի ձայների հարաբերակցությունը դառնա 65/66՝ ի վնաս Սերժ Սարգսյանի հլու–հնազանդ կամակատարների։ Այդ վեց ձայնը լրացնելու երկու տարբերակ կա։ Կա՛մ ՀՀԿ–ն պետք է քանդել ներսից, կա՛մ այդ ձայների դեֆիցիտը լրացնել Հրապարակով, այն է՝ ժողովրդական զանգվածներին փողոց դուրս բերելով։
Խորհրդարանը Սերժ Սարգսյանի կամակատարն է երբ կա «կոճակային» մեծամասնություն, բայց նույն խորհրդարանը կարող է անցնցում իշխանափոխության ինստիտուտի վերածվել՝ եթե ձայների հարաբերակցությունը փոխվի։
Եթե ԱԺ–ն «փողոցի» ճնշման տակ լինի, ապա ՀՀԿ–ն ավտոմատ կերպով ներսից կկազմալուծվի։ Այնպես որ ոչիշխանական ուժերի խնդիրը միասնական «փողոց» ձևավորելն է, և այդ հարցը պետք է լինի ընդդիմադիր դաշտի օրակարգային թիվ մեկ կետը։
Ինչպես լրացնել 6 հոգու դեֆիցիտը
ԱԺ այսօրվա աշխատանքները ցույց տվեցին, որ ՀՀԿ–ն «ճռռալով» է անցկացնում իր ուզածը և սրանից հետո հեշտ չի լինելու։ ՕԵԿ–ի պակասը զգացնել է տալիս ու քաղաքական մեծամասնություն կոչվածը քվորումի և անհրաժեշտ ձայների ապահովման սահմանագծում է։
Ինչպես հայտնի է, ոչիշխանական քառյակը որոշեց չմասնակցել ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքին։ Այդ բոյկոտին միացավ նաև ՕԵԿ–ը։ Վերջինիս որոշումը գործնականում անհնար դարձրեց ԱԺ նախագահի ընտրությունը, և ՀՀԿ–ն ստիպված եղավ արտահերթ նիստ հրավիրել ու 68 ձայնով անցկացնել Հաշվիչ հանձնաժողովի հետ կապված վիճահարույց որոշումը։
Վաղը տեղի կունենա ԱԺ նախագահի թեկնածուների ընտրությունը։ Հրանտ Բագրատյանը թվարկեց սեփական բարեմասնություններն ու ինքնաառաջադրման միջոցով պայքարի մեջ մտավ Գալուստ Սահակյանի հետ։
Անկախ Բագրատյանի առաջադրումից, ՀՀԿ–ն ստիպված է լինելու մոբիլիզացնել իր ռեսուրսները, որպեսզի Գալուստին կարողանա անցկացնել (ՀՀ սահմանադրության համաձայն ԱԺ նախագահը պետք է ստանա պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին, այսինքն՝ ոչ պակաս 66 կողմ ձայն)։
ՀՀԿ–ն, «անկախ» պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ միասին, տիրապետում է 71 ձայնի։ Ասել է թե՝ գործնականում ՀՀԿ–ն խնդիր չունի Գալուստին ԱԺ նախագահ դարձնելու հարցում, սակայն ձայների հարցը ՕԵԿ–ի՝ ընդդիմադիր դաշտ անցնելուց հետո խնդիր է դառնալու մեծամասնության համար։
ԱԺ–ում իշխանափոխություն անելու համար պակասում է 6 ձայն, որպեսզի ձայների հարաբերակցությունը դառնա 65/66՝ ի վնաս Սերժ Սարգսյանի հլու–հնազանդ կամակատարների։ Այդ վեց ձայնը լրացնելու երկու տարբերակ կա։ Կա՛մ ՀՀԿ–ն պետք է քանդել ներսից, կա՛մ այդ ձայների դեֆիցիտը լրացնել Հրապարակով, այն է՝ ժողովրդական զանգվածներին փողոց դուրս բերելով։
Խորհրդարանը Սերժ Սարգսյանի կամակատարն է երբ կա «կոճակային» մեծամասնություն, բայց նույն խորհրդարանը կարող է անցնցում իշխանափոխության ինստիտուտի վերածվել՝ եթե ձայների հարաբերակցությունը փոխվի։
Եթե ԱԺ–ն «փողոցի» ճնշման տակ լինի, ապա ՀՀԿ–ն ավտոմատ կերպով ներսից կկազմալուծվի։ Այնպես որ ոչիշխանական ուժերի խնդիրը միասնական «փողոց» ձևավորելն է, և այդ հարցը պետք է լինի ընդդիմադիր դաշտի օրակարգային թիվ մեկ կետը։
Կորյուն Մանուկյան