Լրահոս

29.04.2014 09:27


Տիգրան Սարգսյանը դադարեցրել է իրեն պատկանող լրատվամիջոցների ֆինանսավորումը

Տիգրան Սարգսյանը դադարեցրել է իրեն պատկանող լրատվամիջոցների ֆինանսավորումը

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դադարեցրել է ATV հեռուստաընկերության և իրեն պատկանող էլեկտրոնային մի շարք կայքերի և օրաթերթերի ֆինանսավորումը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնից անակնկալ հրաժարական տված Տիգրան Սարգսյանը նման անակնկալ ձևով էլ հրաժարվել է մեդիաոլորտից: Բանն այն է, որ Տ. Սարգսյանն այլևս չի ցանկանում ֆինանսավորել ATV հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, էլեկտրոնային մի շարք կայքեր և օրաթերթեր: Թերթի տեղեկություններով՝ Տ. Սարգսյանը տևական ժամանակ չի լինելու քաղաքական դաշտում: Օրերս նա պատրաստվում է մեկնել Արցախ՝ հանգստանալու: Նախատեսված է, որ մոտ 10-15 օր հետո նոր Տ. Սարգսյանը վերադառնալու է ԼՂՀ-ից, ու կհայտարարի, թե ինչով է ցանկանում զբաղվել:

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը