Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու մասին օրենքն ընդունվեց
Այսօր ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրության և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը» հաստատելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Մինչ քվեարկությունը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ իրենք կողմ են քվեարկելու։
–ԲՀԿ–ն առաջարկել է 5 տարին սահմանափակել 1 տարով, որովհետև չեմ կարծում, որ անգամ Նոստրադամուսը կարող էր 5 տարվա համար կանխատեսում անել։ Եվ քանի որ գյուղացիները դիմել են մեզ՝ ասելով, որ ոռոգման հետ խնդիրներ կունենան, ԲՀԿ–ն կքվեարկի կողմ,–ասել է նա։
Օրինագիծն ընդունվել է 96 կողմ, 14 դեմ, 4 ձեռնպահ ձայներով։
Հիշեցնենք, որ համաձայն այս օրենքի՝ Սևանա լճից ջրի բաց թողնման տարեկան չափաքանակը սահմանվում է առավելագույնը 240 մլն խոր. մ՝ ներկայիս 170 մլն խոր. մ դիմաց։

7or.am