Այս պահին խորհրդարանում ընթանում է ԱԺ նախագահի փակ գաղտնի քվեարկությունը։ Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ–ական Գալուստ Սահակյանը և ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանը։
Նախօրեին ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունները հայտարարել էին, որ բոյկոտելու են քվեարկությունը։
Թեկնածուներից «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը ևս չի մասնակցելու քվեարկությանը։
ԲՀԿ–ն, ինչպես նաև ՕԵԿ–ը, որոշել են իրենց խմբակցությունների պատգամավորներին ընտրություն կատարելու հարցում ազատ թողնել։
«7օր»–ի հարցին ի պատասխան՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պարզաբանել է, որ յուրաքանչյուր պատգամավոր ազատ է քվեարկել իր խղճի և ցանկության համապատասխան։
ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը նույնպես նշել է, որ իրենց խմբակցության պատգամավորներին ազատ են թողել մասնակցել–չմասնակցելու և քվեարկության հարցում։
–Անձամբ ես որոշել եմ մասնակցել։ Մենք ազատ թողեցինք, որովհետև մեկ թեկնածու չէր. ինքնաառաջադրում եղավ ընդդիմադիր պատգամավորի կողմից։ Սա իրավիճակային փոփոխություն էր, քանի որ մինչ այդ մենք որոշում էինք կայացրել չմասնակցել ընտրությանը,–«7օր»–ին ասել է Հ. Մարգարյանը։
ԱԺ նախագահի ընտրությունը շարունակվելու է մինչև 13։30։
ԱԺ նախագահի փակ գաղտնի քվեարկությունը մեկնարկել է

7or.am