Լրահոս

29.04.2014 19:29


Ռուսաստանը մեղադրել է ԵՄ–ին Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ճիշտ չգնահատելու համար

Ռուսաստանը մեղադրել է ԵՄ–ին Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ճիշտ չգնահատելու համար

Եթե Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության կիրառած պատժամիջոցներն ուղղված են Ուկրաինայում իրավիճակի կայունացմանը, ապա դա նշանակում է, որ Բրյուսելը բացարձակապես չի տիրապետում այդ երկրի ներքաղաքական իրավիճակին։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Եթե հենց այս ձևով է ԵՄ–ն փորձում կայունացնել իրավիճակը Ուկրաինայում, ապա դա ուղղակի աջակցություն է նեոնացիստներին՝ շարունակելու իրենց ապակայունացնող գործունեությունը այդ երկրում»,–ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը