Լրահոս

29.04.2014 14:04


Մեկնարկեց ՓՄՁ-ների և սկսնակների համար մաքուր տեխնոլոգիաներ ծրագրի բիզնես գաղափարների մրցույթը

Մեկնարկեց ՓՄՁ-ների և սկսնակների համար մաքուր տեխնոլոգիաներ ծրագրի բիզնես գաղափարների մրցույթը

Ս.թ.-ի ապրիլի 29-ին, ժամը 11:00-ին, ՄԱԿ-ի գրասենյակի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ֆինանսավորմամբ Հայաստանում ՓՄՁ-ների և սկսնակների համար մաքուր տեխնոլոգիաներ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում մեկնակրվող մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների մրցույթին:

Ասուլիսին ներկա Էին Հայաստանում ՄԱԱԶԿ ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, Հայաստանում ՓՄՁ-ների և սկսակների համար մաքուր տեխնոլոգիաներ ծրագրի ազգային համակարգող Ֆրունզիկ Ոսկանյանը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն տնօրենի տեղակալԿարեն Գևորգյանը:

Ասուլիսին ներկայացվեց Հայաստանում ՓՄՁ-ների և սկսակների համար մաքուր տեխնոլոգիաներ ծրագիրը, դրա շրջնակներում իրականացվող մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթի մանրամասները, ակնկալվող արդյունքները և ժամանակացույցը:

Ասուլիսին բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ՄԱԱԶԿ ծրագրերի ղեկավար տիկին Անահիտ Սիմոնյանը՝ խոսելով ՄԱԱԶԿ-ի կողմից Հայաստանում իրականոցվող ծրագրերի և տվյալ մամլո ասուլիսի նպատակի մասին:

Ծրագրի ազգային համակարգող պարոն Ֆրունզիկ Ոսկանյանը համառոտ ներկայացրեց ծրագիրը, նրա նպատակներն ու խնդիրները:

Իր հետթին, պարոն Ենգիբարյանը հավելեց, որ ծրագիրը դրականորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա ՝ ստեղծելով ֆինանսական նոր միջոցների ներգրավվման հնարավորություն:

Կառավարության կողմից ծրագրի գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի, բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների ու գյուղատնտեսության նախարարությունները:

Ծրագիրն իրականացվելու է Սիլիկոնյան հովտում գտնվող Cleantech Open ակսելերատորի մոդելի հիման վրա, իսկ ազգային գործընկերներն են հանդիսանում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), Փոքր և միջին ձեռնարկատիրության զագացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ):

Ասուլիսին ելույթով հանդես եկավ նաև պարոն Կարեն Գևորգյանը, որը կարևորեց ծրագրում երիտասարդ ձեռներեցների և ՓՄՁ-ների ներգրավվածությունը:

Նշվեց, որ ծրագիրը նաև սերտորեն համագործակցում է Հայաստանի բուհերի հետ, որոնցից մի քանիսում արդեն անց են կացվել հանդիպումներ ուսանողության և դասախոսական անձնակազմի հետ՝ ներկայացնելով ծրագիրը, խնդիրներն ու նպատակները և ծրագրի շրջանակներում կազմակերպվող մրցույթի մանրամասները: Ըստ պրն. Ոսկանյանի ուսանողությունը բավականին հետաքրքրված է ծրագրով և մրցույթին մասնակցությամբ, ինչի մասին վկայում են ստացված հայտերը:

Ներկայացվեցին նաև մրցույթի մանրամասները՝ նշելով, որ նախատեսվում է հավաքագրել մաքուր տեխնոլոգիաներին (Էներգաարդյունավետություն, վերականգնվող էներգիա, թափոններից էներգիայի ստացում, ջրային ռեսուրսներ) վերաբերող թվով մինչև 80 բիզնես գաղափարներ և նախատիպեր:

Գաղափարների և նախատիպերի հեղինակ մասնակիցները կանցնեն գնահատման փուլ, որի արդյունքում ընտրված լավագույն 25-ը կշարունակեն մրցույթը՝ մասնակցելով ինտենսիվ բիզնես դասընթացերի և մենթորների հետ անհատական աշխատանքին՝ բիզնս գաղափարները բիզնես մոդելների վերածելու կամ նախատիպերը բարելավելու նպատակով:

Հոկտեմբերի 16-ին և 17-ին տեղի կունենա եզրափակիչ փուլը, որի ընթացքում տեղական և միջազգային մասնագետներից կազմված հանձնաժողովը 25 մասնակիցների բիզնես մոդելներից կընտրի լավագույն 4-ը, որոնք և կստանան մինչև 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամային պարգևներ, իսկ նրանցից մեկը` ազգային հաղթողը, կմասնակցի նաև Սիլիկոնյան հովտում կայանալիք ամենամյա Cleantech Open բիզնես ֆորումին:

Ծրագիրը բաց է բոլորի համար, չունի տարիքային սահմանափակում: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների նորարարական և ստեղծագործական բիզնես գաղափարներ ունեցող ցանկացած կազմակերպություն և անհատ:

Մրցույթին առցանց հնարավոր է դիմել Cleantech Open Armenia կայքի միջոցով՝ http://armenia.cleantechopen.org, իսկհայերեն լեզվով դիմումաձևը ստանալու համար գրել հետևյալ էլ-հասցեով՝ [email protected]:

Այս խորագրի վերջին նյութերը